Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, սիբիրյան ցիկլոնը Հայաստան չէր ներխուժի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Հայաստանում Էբոլայի հնարավոր տարածման վտանգի մասին կանխատեսումներ չէին արվի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, բիոզուգարանները կաշխատեին:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Կոնչիտային չէին ծեծի ու չէին բռնաբարի, ինչի մասին լուրն էլ հայկական ԶԼՄ-ն չէր տարածի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, հակածխախոտային պայքարը կպսակվեր հաջողությամբ:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Եվա Ռիվասը ոտքով չէր քվեարկի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, ՀՀԿ-ական պատգամավորուհու ամուսնության 30-ամյակը կընդգրկվեր պետական տոնացույցում:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Կիեւյան կամրջից նետվելու սպառնալիքով մարդիկ կամրջի բազրիքին չէին հայտնվի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, աշխատող հղի կանայք բողոքի ցույց չէին անի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Լիսկան դոկտորի կոչում չէր ստանա:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, Վարչական դատարանը կբավարարեր Փոստանջյանի հայցն՝ ընդդեմ Գալուստ Սահակյանի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, ՀՀԿ-ի տատին ու ՀՀԿ-ի Գեւորիկը կուսակցության տարածքում «ազդեցության գոտի» ունենալու համար չէին կռվի:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխություններն արված լինեին, «եռյակի» «անձնափոխության» դավադիր ծրագիրը տապալված կլիներ, ու գործող անձը հավերժ կմնար իր տեղում՝ սրբորեն կատարելով Սահմանադրության մեջ փոփոխված վերոնշյալ բոլոր դրույթները:
Ա՛յ, եթե սահմանադրական փոփոխությունները …

Կիմա Եղիազարյան