Լրահոս

18.09.2009 15:16


Հասարակական քննարկումները չե՞ն ազդի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման վրա

Հասարակական քննարկումները չե՞ն ազդի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման վրա

-Հայտարարությունների տոնն այնպես էր դրված, որ  քննարկումները ոչինչ չեն տալու։ Հրամայական տոնով դրված պահանջ է դա, և չվավերացնել չի լինի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա հասարակական քննարկումների ազդեցության մասին՝ ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ ազդեցություն ունենալու  համար պետք է իսկապես ուժեղ ճնշում գործադրել, բայց, ցավոք, դա չկա։

-Կարող եմ ասել, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ այն ընդդիմությունը, որն իր ետևից մարդիկ ունի, բոլորը միակարծիք են։ Եվ այն, որ ընդդիմությունը հայտարարում է, որ սա քննարկում չէ, սա ֆարս է ու չի մասնակցում այդ քննարկումներին, պարզապես չի՛ ուզում  ընդգծել հակահայկական ուղղվածության կարծիքի իր մասը,-հավելել է փորձագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ ներքին ճնշման հետ նա հույս չի կապում՝ բերելով ՀՅԴ-ի ակցիաների օրինակը։

-Դաշնակների նպատակները որքան էլ որ արդար են, որքան էլ գնահատում եմ դրանք, բայց փաստն այն է, որ հրապարակում ընդամենը 50 հոգի հավաքվեց, և դրանից ավելի չեն գնում։ Երբ կա ազգային խնդիր, և բոլորս գիտակցում ենք՝ անկախ կազմակերպչից, պետք է կոնսոլիդացնել հասարակությանը,-հավելել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը