Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին' Նախագահ Սարգսյանն ասել է. «Աշխարհում քչերը կան, ովքեր հիացած չեն սինգապուրյան հրաշքով, եւ բոլորը շատ հստակ պատկերացնում են, որ Դուք, լինելով առաջին վարչապետը, այդ գործի հեղինակն ու կազմակերպիչն եք: Եւ, իհարկե, այդ օրինակը շատ ցանկալի է փոքր պետությունների համար»:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լի Կուան Յուի այցը նոր շունչ կհաղորդի Հայաստան-Սինգապուր պատմական հարաբերություններին, եւ նշել, որ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համար հրամանագիր է ստորագրել նրան Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Շնորհակալությամբ ընդունելով պարգեւը' Սինգապուրի ավագ նախարարն ասել է, որ ուրախ է Հայաստան այցելելու հնարավորության համար: Նրա խոսքով' Սինգապուրում հայերի թիվը թեեւ փոքր է, բայց նրանք վճռորոշ դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում, իսկ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում գործում է հայկական եկեղեցի:
Հանրապետության Նախագահը եւ ավագ նախարարը մտքեր են փոխանակել Սինգապուրյան զարգացման մոդելի շուրջ, քննարկել են ձեռք բերված փորձի վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունները: Լի Կուան Յուի խոսքով' իրենց փորձը հուշում է, որ երկրի արդյունավետ զարգացման հիմքը բարձր որակի կրթությունն է, որի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ' երիտասարդությանը հնարավորություն տալով ուսանել արտերկրի բարձրակարգ ուսումնական հաստատություններում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ այս տարի առաջին անգամ նաեւ պետության ֆինանսական օժանդակությամբ մի խումբ երիտասարդներ կուսանեն աշխարհի առաջնակարգ բուհերում:
Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման սինգապուրյան փորձով' նշելով, որ Հայաստանը մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խումբ գործուղել Սինգապուր' փորձին տեղում ծանոթանալու եւ վերապատրաստվելու նպատակով: