Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Եթե արձանագրություններն այս տարբերակով վավերացվեն, նշանակում է՝ մենք ընդունում ենք Թուրքիայի նախապայմանները»
-Ինչքան էլ մենք փորձենք խուսափել կամ այլ կերպ ձևակերպել մեր մտքերը, պետք է փաստենք, որ, այո՛, այդ նախապայմաններն իրականում գոյություն ունեն,-«Արմատ» մամուլի ակումբում խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքերով՝ արձանագրության այն կետը, որը նշում է, թե մենք ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, նշանակում է հրաժարվել պատմական Հայաստանի հանդեպ ունեցած մեր պահանջատիրությունից։ Նա նաև նշել է, որ Թուրքիան նախապայաման է դրել հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել ղարաբաղյան հակամարտությամբ։
-Արձանագրությունների նախաստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն զանգահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարություններ և խնդրել է քննարկում կազմակերպել՝ հայ-թուրքական և ԼՂՀ հակամարտության հետ կապված։ Նույնիսկ Հիլարի Քլինթոնը խոստացել է անձամբ կազմակերպել այդ քննարկումը, իսկ Լավրովը և Ֆրանսիայի համանախագահը համաձայնել են մասնակցել։ Հետևաբար, օրը դեռ նշանակված չէ, բայց այդ քննարկումը կլինի, իսկ Դավութօղլուի պահանջն այն է, որ եթե Հայաստանը պատրաստակամություն չհայտնի ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, ապա իրենք չենք վավերացնի այն իրենց Մեծ մեջլիսում,-նշել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա պնդել է, որ եթե արձանագրություններն այս տարբերակով վավերացվեն, նշանակում է՝ մենք ընդունում ենք Թուրքիայի այդ նախապայմանները։

7or.am