Լրահոս

18.09.2009 13:59


Թուրքագետ. «Այո՛, թուրքական հասարակությունում նկատվում է երկփեղկվածություն»

Թուրքագետ. «Այո՛, թուրքական հասարակությունում նկատվում է երկփեղկվածություն»

«Փաստարկ» ակումբում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի քաղաքական ուժերի, մասնավորապես ընդդիմության արձագանքների մասին խոսելիս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում այդ արձանագրությունները միանշանակ չեն ընդունվել։ Ամփոփելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուի հանդիպումները՝ կարելի եզրակացնել, որ արձանագրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի վերաբերմունքը բացասական է։

Թուրքագետի խոսքերով՝ բազմաթիվ քաղաքական ուժեր այդ արձանագրությունները որակել են որպես հայկական ծուղակ և նույնիսկ խորհուրդ են տվել ընդհանրապես չստորագրել դրանք, իսկ ազգայնամոլական կուսակցության ղեկավարն ընդհանրապես հրաժարվել է հանդիպել արտգործնախարարի հետ։

Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանը չի բացառել արձանագրությունների վերաբերյալ նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների կոշտ դիրքորոշումը։

-Մինչ այժմ հասարակական և քաղաքական քննարկումներն անցկացվել են հիմնականում ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերի շրջանակում, իսկ իշխանական կուսակցությունը դեռևս իր կուսակցության և կողմնակիցների շրջանում քննարկումներ չի անցկացրել։ Այո՛, թուրքական հասարակությունում նկատվում է երկփեղկվածություն, սակայն մեր խնդիրն է պարզել՝ այդ երկփեղկված կողմերը հավասա՞ր են, թե՞ 90/10 հարաբերությամբ են։ 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը