Լրահոս

18.09.2009 13:47


Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, կամ ուրիշի նամակը կարդալ չի կարելի

-Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, և մնացած խնդիրների վերաբերյալ եթե հարցեր ունեք, որոշ ժամանակ հետո հնարավորություն կունենաք իրեն տալու,-այսօր լրագրողներին ասել է Արմեն Մարտիրոսյանը։

«Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Ր. Հովհաննիսյանը Ղարաբաղում է» հարցին «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանել է.

-Թեև մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ անկախ լինելու հանգամանքը, բայց ես չասացի՝ Հայաստանի Հանրապետությունում. ես ասացի՝ Հայաստանում։

«Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի մասին նամակը փաստացի՞ է այդ ձևակերպումով» հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է սովետական տարիների մի ֆիլմ՝ «Ուրիշի նամակները կարդալ չի կարելի»։

-Նամակի բովանդակության մասին խոսելը բարեկրթության սահմաններից դուրս եմ համարում։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը