Լրահոս

18.09.2009 13:25


Արմեն Մարտիրոսյան. «Համալիրում տեղի ունեցածն իմիտացիոն գործողություն էր»

-Մարտի 1-ի ողբերգության էջը մնում է բաց, քանի որ որևէ սպանություն դեռևս բացահայտված չէ, և որևէ մեկը պատժված չէ,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին, թե ինչու «Ժառանգություն» կուսակցությունը չէր մասնակցում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Ա. Մարտիրոսյանն ասել է, որ մարզահամերգային համալիրում տեղի ունեցածն իմիտացիոն գործողություն էր, և իմաստ չկար դրան մասնակցելու։

-Այդպիսի հարցերը պետք է քննարկվեն պետական մարմիններում,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» կմասնակցի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին, որոնք վերաբերում են Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը