Մարդու իրավունքների պաշտպանն իր գնահատականն է տվել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողներին ասել է, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում կան և՛ դրական, և՛ բացասական տարրեր։ Դրականն այն է, որ հանձնաժողովը ներկայացրել է մարտի մեկի իրադարձությունների պատճառները, իսկ բացասականը, որ կոնկրետությունը պակաս է։ Ա. Հարությունյանը նաև նշել է, որ մեղադրանքները հնչում են միայն ընդդիմության հասցեին։ Սակայն, ընդհանուր առմամբ, ըստ Ա. Հարությունյանի, զեկույցում դրական տարրերը գերակշռում են։

7or.am