Լրահոս

26.01.2011 17:33


Բակո Սահակյանը կարևորել է արհմիությունների դերը

Բակո Սահակյանը կարևորել է արհմիությունների դերը

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպել է  հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների և անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները և կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը կարևորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում՝ նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:

Նախագահը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը՝ ընդգծելով, որ կառաույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ՝ գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաև Նախագահի կողմից կազմակերպվող:

Հանդիպման ավարտից հետո Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:

Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը