ՄԱԿ–ի ԱԽ–ում Պաղեստինի հարցով քվեարկությունը հետաձգվում է անհայտ ժամկետով
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քվեարկությունը պաղեստինյան պետություն ստեղծելու և իսրայելական օկուպացիայի դադարեցման ժամկետների վերաբերյալ հետաձգվում է անհայտ ժամկետով։ Այս մասին «ՏԱՍՍ»–ի թղթակցին է հայտնել դիվանագիտական աղբյուրը համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փաստաթուղթը կարող է քվեարկության դրվել արդեն այսօր, երբ ՄԱԿ–ի ԱԽ–ում կանցկացվեին մշտական խորհրդակցություններ Մերձավոր Արևելքի իրավիճակով։
Նիստը հավանաբար կընթանա Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների նախագահությամբ։ «Երեքշաբթի քվեարկություն չի լինի։ Քիչ հավանական է, որ այն կկայանա մինչև ամսվա վերջ, ես կասեի՝ անգամ մոտ ապագայում», – նշել է զրուցակիցը։ Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ պաղեստինցիները մտավախություն ունեն փաստաթուղթը քվեարկության հանել. «Նրանք հասկանում են, որ այժմ բանաձևն ընդունելու հավանականությունը հավասար է զրոյի ԱՄՆ–ի դիրքորոշման պատճառով, որը վետոյի իրավունք ունի...»։ Նշվում է, որ պաղեստինյան պատվիրակությունը կվերադառնա այդ հարցին հաջորդ տարի, երբ ԱԽ ոչ մշտական անդամների կազմը կնորացվի։
ՄԱԿ–ի ԱԽ–ում Պաղեստինի հարցով քվեարկությունը հետաձգվում է անհայտ ժամկետով
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քվեարկությունը պաղեստինյան պետություն ստեղծելու և իսրայելական օկուպացիայի դադարեցման ժամկետների վերաբերյալ հետաձգվում է անհայտ ժամկետով։ Այս մասին «ՏԱՍՍ»–ի թղթակցին է հայտնել դիվանագիտական աղբյուրը համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փաստաթուղթը կարող է քվեարկության դրվել արդեն այսօր, երբ ՄԱԿ–ի ԱԽ–ում կանցկացվեին մշտական խորհրդակցություններ Մերձավոր Արևելքի իրավիճակով։
Նիստը հավանաբար կընթանա Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների նախագահությամբ։
«Երեքշաբթի քվեարկություն չի լինի։ Քիչ հավանական է, որ այն կկայանա մինչև ամսվա վերջ, ես կասեի՝ անգամ մոտ ապագայում», – նշել է զրուցակիցը։
Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ պաղեստինցիները մտավախություն ունեն փաստաթուղթը քվեարկության հանել. «Նրանք հասկանում են, որ այժմ բանաձևն ընդունելու հավանականությունը հավասար է զրոյի ԱՄՆ–ի դիրքորոշման պատճառով, որը վետոյի իրավունք ունի...»։
Նշվում է, որ պաղեստինյան պատվիրակությունը կվերադառնա այդ հարցին հաջորդ տարի, երբ ԱԽ ոչ մշտական անդամների կազմը կնորացվի։