Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը
Վերջերս «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Պետական Դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին։ Այս խոսքերին հետևել է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը։ Մասնավորապես Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Էլհան Պոլուհովն ասել է, որ նման մասշտաբի քաղաքական գործչի նմանօրինակ հայտարարությունները հակասում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին.
«Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղը Հայաստանին պատկանելու վերաբերյալ արտահայտություններով ցուցադրում է իր անմիջական աջակցությունը էթնո-անջատողականությանը,- ասել է Է. Պոլուհովը,- կցանկանայի հիշեցնել, որ այս երկու կողմերը պարտավորվել են հարգել միմյանց ինքնավարությունը և տարածքային ամբողջականությունը և հակազդել վերջինների նկատմամբ իրականացվող անջատողական դրսևորումներին»։

Ըստ «Day.Az»-ի