–Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն ասել է, որսահմանադրականփոփոխությունների վերաբերյալ ՍերժՍարգսյանն իր վերջնականդիրքորոշումը, ըստամենայնի, կհայտնիհաջորդտարվափետրվար-մարտամիսներին։ Հասկանալի է, որ դա ժամանակ շահելուն է միտված. այնուամենայնիվ, նրան կհաջողվի՞ անցկացնել սահմանադրական փոփոխությունները, կամ ո՞ր դեպքում կհաջողվի։
–Կհաջողվի, թե ոչ՝ կախված է մեզանից, այսինքն՝ ժողովրդից, եթե ժողովուրդը շարունակի պայքարն այսպես և ավելի հուժկու, և քաղաքական ուժերը չնահանջեն, իսկ ես կարծում եմ, որ նրանք հասատ չեն նահանջելու, որովհետև նահանջելու տեղ չկա այլևս։ Մտահաղացումը Սերժ Սարգսյանին չի հաջողվելու իրագործել, նույնիսկ եթե նա փորձի դեմ գնալ ամբողջ ժողովրդին, գործի դնել կեղծիքների մեքենան, որովհետև այդ հանրաքվեն ոչ թե սահմանադրական հանրաքվե է, այլ մարդուն հարցնելու են՝ «Դուք ցանկանո՞ւմ եք, որ Հայաստան պետությունը գոյություն ունենա, թե՞ ոչ»։ Բնականաբար, երբ մեր թիկունքում մեր տունն է, խնդիրը սահմանադրական փոփոխությունները չեն, բոլորի համար էլ դա պարզ է. խնդիրն այս է՝ մենք պայքարում ենք Հայաստանում մնալու կամ չմնալու համար։ Իսկ այսօր հիմնականում Հայաստանում մնացել է այն զանգվածը, որի գոնե 80%–ը գնալու մտադրություն չունի։ Առավել համառ մարդիկ են մնացել, որոնց կոտրելը շատ դժվար կլինի, անհնար։ Իհարկե, Սերժ Սարգսյանը փորձելու է ամեն կերպ, ամեն մեթոդներով իր նպատակին հասնել, բայց ես կարծում եմ՝ քաղաքական ուժերն այսօր պե՛տք է Սերժ Սարգսյանին համոզեն, որ օր առաջ հետ կանգնի իր մտադրությունից, և օր առաջ խաղաղ ճանապարհով հանձնի իշխանությունը, և դա հնարավորություն կտա մեր երկրին առանց ցնցումների առաջ շարժվել։
–Այսինքն, կարելի է փաստել, որ ոչիշխանական քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «եռյակի» և ժողովրդի կողմից ճնշումներն իշխանությունների նկատմամբ պետք է ավելանան, այլ ոչ թե պակասեն։
–Իհարկե, պետք է ավելանան, քանզի դեռ ոչ մի խնդիր չի լուծվել. այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են, չեն լուծվել, և այդ սահմանադրական հանրաքվեի հարցն էլ ընդամենը, հատուկ շեշտեմ, հետաձգվել է մինչև փետրվար–մարտ, իսկ եթե քաղաքական ուժերը պայքարը թուլացնեն, ժողովրդի մոտ հիասթափություն առաջանա ոչիշխանական ուժերից, Սերժ Սարգսյանը կարող է մինչև փետրվար–մարտ չսպասել, դա անել դեկտեմբեր–հունվարին կամ նոյեմբեր–դեկտեմբերին։ Օրենք չի ընդունվել, որ նա դա պետք է անպայման ասի փետրվար–մարտին։ Դա կախված է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներից։
–Հոկտեմբերի 24-ին կայանալու է մեկնարկած իշխանափոխության գործընթացի հերթական քայլը՝ հանրահավաքը։ Ի՞նչ սպասել առաջիկա հանրահավաքից, ի՞նչ քաղաքական «մեսիջներ» պետք է տրվեն հանրությանը։
–Հիմա հանրությունն առաջին հերթին այդ հանրահավաքից սպասում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, որտեղ, կարծում ենք, կլինի այն «ճանապարհային քարտեզը», որով պետք է շարժվի այս պայքարը՝ վերջնական նպատակին, այսինքն՝ արմատական փոփոխություններին հասնելու համար, և ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո։ Բայց կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի ելույթն էլ չի կարող կտրված լինել ներկա իրավիճակից, և մինչ այս էլ Ազատության հրապարակի նրա կարճ ելույթը կամ նրա հանրազրույցները ցույց են տալիս, որ նա տրամադրված չէ հետքայլ անելու, և հստակ տեսնում է դեպի առաջընթաց տանող ճանապարհը, և ես կարծում եմ, որ նրա ելույթից հետո պատկերը շատ ավելի հստակ կլինի։ Եվ հոկտեմբերի 10-ից հետո ժողովրդի մոտ արդեն նկատելի է ոգևորության ալիքը. եթե շփվեք ժողովրդի այս կամ այն հատվածի հետ, հանրահավաքը շատ մեծ հույսեր է առաջացրել, և պետք է անպայման ընդգծել՝ եթե նախկին հանրահավաքներին ոգևորվում էր հասարակության մի ինչ–որ շերտ, հիմնականում՝ գործազուրկ, տուժած, ապա հիմա ես հավատացնում եմ, որ բոլոր շերտերը սպասելիք ունեն, անգամ նրանք, ովքեր ապահովված են, կամ ունեն իրենց բիզնեսը։ Նրանք առավել քան շահագրգռված են, որ փոփոխություններ լինեն, քանզի բոլորից լավ են հասկանում, թե ինչ ծանր վիճակում է այսօր գտնվում Հայաստանը։ Բոլոր շերտերն էլ միավորված են այսօր, և այդ միավորման դեպքում հաղթանակն անխուսափելի է։ Մնում է մի քանի ճիշտ քայլ, որ առանց ցնցումների, առանց ավելորդ կրքերի բորբոքման՝ այս իշխանափոխության գործընթացը տեղի ունենա։
–Դուք շեշտեցիք, որ հասարակության բոլոր շերտերն այսօր միավորված են, և սպասում են փոփոխությունների։ Կարո՞ղ ենք հետևություն անել, որ «եռյակի» ջանքերի շնորհիվ՝ երկրում սկիզբ է դրվել հասարակության համախմբման գործընթացին։
–Իհա՛րկե։ Ես հոկտեմբերի 10-ի հանրահավաքին տեսա այնպիսի մարդկանց, որոնք աշխատում են նախարարություններում, պետական հիմնարկներում, աշխատում են այնպիսի հիմնարկ–ձեռնարկություններում, որոնց ղեկավարները հանրապետական պատգամավորներ են, բայց բոլորը հասկանում են, որ իրենց վաղվա օրը կախված է այս շարժման հաղթանակից։ Հասկանում են, որ այլևս այսպես շարունակվել չի կարող, եթե փոփոխություններ չլինեն երկրում, ապա բիզնեսներ կփակվեն, գործարաններ, որոնք մնացել են, երկրում արտահանման խնդիրներ կառաջանան, և, վերջին հաշվով, այս երկիրը մի հոգու երկիր չի, մի ընտանիքի երկիր չի, մնացածն էլ նրանց մոտ ճորտ չեն։ Եթե այսպես են մտածում, դաժան, խայտառակ պարտություն են կրելու, այսպես չի կարող լինել, և ամաչելու են բոլոր նրանք, ովքեր աջակցում են այն մարդուն, որն ուզում է միահեծան իշխել Հայաստանում, և մեկ օլիգարխի կամ մի մարդու տնտեսություն սարքել։ Նախ՝ հայ ժողովրդի մտածելակերպն է ուրիշ, երկրորդ՝ Հայաստանը չունի նավթի, գազի ահռելի պաշարներ, որ որոշ փշրանքներ բաժանվեն ժողովրդին, և նրա սոցիալական վիճակն ինչ–որ մակարդակի վրա պահելով՝ կառավարեն, ինչպես անում են, օրինակ, Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում։ Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի, Ավստրիայի օրինակով, Սլովակիայի ճանապարհով, ես երկրներ եմ բերում, որոնք փոքր են համեմատաբար, և ելք չունեն դեպի ծով, բնական ռեսուրսներով էլ հարուստ չեն։ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ գազ ունի, ո՛չ ադամանդի հսկայական պաշարներ։ Մեզ պետք է ճիշտ կառավարում, ժողովրդավարություն, առողջ տնտեսական համակարգ։ Մեզ մոտ չի կարող այլ կերպ լինել։ Պետք են փոփոխություններ, որովհետև Սերժ Սարգսյանը համոզված է (վերջերս հրապարակված նյութերից պարզ դարձավ), որ շաքարավազը պետք է բերի մեկը, կարագը պետք է բերի մեկը... Եթե մարդ այդպես է մտածում, նրան պետք է շատ մտերմաբար, ընկերաբար (վերջին հաշվով՝ մեր հայրենակիցն է) հորդորենք, որ այս մտածողությամբ չի կարող երկրի առաջին դեմքը լինել։ Եվ այդ առաջին դեմքի վարած քաղաքականության հետևանքներն էլ Հայաստանի «ցեղասպանված» տնտեսությունը և սպիտակ ցեղասպանությունն են, որը տեղի ունեցավ վերջին վեց–յոթ տարիների ընթացքում, երբ երկրից հեռացավ ավելի շատ մարդ, քան այսօր Տավուշի և Սյունիքի բնակչությունն է՝ միասին վերցրած, և մի բան էլ ավելի։ Այս իրավիճակում ինչքան պետք է ատես երկիրը, որ ցանկանաս, որ փոփոխություններ չլինեն՝ միայն նեղ անձնական շահեր հետապնդելով։ Եթե այսօր այս իշխանություններին աջակցողները կարծում են, որ կարող են շարունակել այսպես ղեկավարել, նշեմ՝ ո՛չ, չեն կարող, պարզ պատճառով՝ Հայաստանում այդքան մարդ չի մնա, որ իրենց ղեկավարեն։ Մարդիկ ստիպված, հանուն իրենց երեխաների ազատության ու փրկության՝ հեռանալու են այս երկրից, բայց ես ավելի լավատես եմ տրամադրված, որ Հայաստանում շատ շուտով սկսվելու են փոփոխություններ, և, վերջին հաշվով, ժողովուրդը կարողանալու է գլուխը բարձր կրկին շարժվել դեպի առաջ։ Եվ ոչ թե դառնալով հարևան բռնապետական երկրի ղեկավարության ծաղրի առարկա։ Իրոք, շատ ամոթ է, երբ Ալիևն ու Էրդողանը, ինչքան էլ մենք հարգենք կամ չհարգենք Սերժ Սարգսյանին, լրագրողների ներկայությամբ ծաղրանքով խոսում են Սերժ Սարգսյանի մասին, և հռհռում են։ Ինչ աստիճանի է ընկած երկիրը, որ երկու հարևան երկրների ղեկավարներ իրենց նման բան են թույլ տալիս։ Իսկ նման բան կա՞ր Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ կամ Ռոբերտ Քոչարյանի... չկար։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, ուր մնաց՝ բարձրաձայն լրագրողների մոտ նման անհարգալից տոնով խոսեին, կամ Ալիևը հայտարարում է, որ իրենք անելիք չունեն. Սերժ Սարգսյանն իրենց տեղն ամեն ինչ անում է։
Հույս ունեմ, որ քաղաքական ոչիշխանական ուժերը շատ ճշգրիտ, ոչ էմոցիոնալ հաշվարկված քայլերով երկիրը դուրս կբերեն այս իրավիճակից։
Գեղամ Նազարյան. «Նահանջելու տեղ չկա»
Հարցազրույց քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ
–Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն ասել է, որսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն իր վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, կհայտնի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Հասկանալի է, որ դա ժամանակ շահելուն է միտված. այնուամենայնիվ, նրան կհաջողվի՞ անցկացնել սահմանադրական փոփոխությունները, կամ ո՞ր դեպքում կհաջողվի։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը