1news.az. «Հայերի օգտին լրտեսություն իրականացրած ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ վճիռ է կայացվել»
Ծանր հանցագործությունների հարցերով ռազմական դատարանում նախօրեին ավարտվել է ադրբեջանական բանակի զինծառայողներ Էլչին Մամեդովի, Օրհան Իսմայիլովի, Շամո Դաշդամիրովի և Մուրշուդ Բագիրովի գործով դատավարությունը։ Նրանք ինքնակամ լքել են իրենց դիրքերը, հանդիպել հակառակ կողմի զինվորականների հետ և այդ հաճախակի հանդիպումների ժամանակ հայերին ռազմական գաղտնիքներ են փոխանցել։
Դատարանի վճռով՝ Մուրշուդ Բագիրովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Շամո Դաշդամիրովը՝ 10 տարվա և 6 ամսվա, Էլչին Մամեդովը՝ 12 տարվա, իսկ Օրհան Իսմայիլովը՝ 13 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են նաև պետական դավաճանության մեջ։

Ըստ «1news.az»-ի