ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Ողջունելով բարոնուհուն, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:
Բարոնուհի Քոքսը ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ Հայաստանի եւ Արցախի: Նախարար Նալբանդյանն ու բարոնուհի Քոքսը քննարկեցին հայ-բրիտական հարաբերությունների խորացման հեռանկարները:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԹ Լորդերի պալատի փոխխոսնակն իր աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, նշելով որ բնականոն հարաբերությունների հաստատումը երկու հարեւան պետությունների միջեւ կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: