Աշխարհ

20.10.2014 10:42


ԵՄ ԱԳՆ ղեկավարներն այսօր կհանդիպեն Լյուքսեմբուրգում

ԵՄ ԱԳՆ ղեկավարներն այսօր կհանդիպեն Լյուքսեմբուրգում

Այս տարվա փետրվարից Ուկրաինայում իրավիճակի զարգացումը չի դառնա ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման գլխավոր թեման, որը կկայանա այսօր Լյուքսեմբուրգում։ Նախարարների հիմնական ուշադրությունը կզետեղվի Եվրոպայում Էբոլա վարակի տարածման կանխարգելման և ԵՄ և ՆԱՏՕ պետությունների՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում ներդրած ջանքերի ուղղությամբ։
Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նախարարները կփոխանակվեն մտքերով, սակայն որևէ որոշում չեն ընդունի ՌԴ դեմ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի չեղարկման մասին։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հաղորդել է ԵՄ խորհրդի աղբյուրը։
Հերթական գործնական քայլը պատժամիջոցների փոփոխման հարցում պետք է դառնա իրավիճակի գնահատումն Արևելյան Ուկրաինայում ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում, որը կկայանա հոկտեմբերի վերջին։ Միայն դրանից հետո պարզ կդառնա՝ պատրա՞ստ են արդյոք ԵՄ անդամները պատժամիջոցների մասնակի կամ ամբողջական չեղարկման։ Այդ գնահատականի կարևոր գործոններից է հրադադարի պահպանումը, ՌԴ գործնական քայլերը բախման կարգավորման հասնելու ուղղությամբ, մինսկյան պայմանավորվածությունների կատարումը ևայլն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը