Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը և Մյասնիկ Մալխասյանը զրկվել են պատգամավորական մանդատից
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր ՄյասնիկՄալխասյանիպատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N 18 արձանագրությունը՝ քաղաքացիներ ԱրմենՀրանտիԱզատյանիևՔրիստինեՀրաչիկիՋամշուդյանի ինքնաբացարկի մասին դիմումները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, համամասնական ընտրակարգով՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» ընտրական ցուցակից, ՀՀԱԺպատգամավոր է գրանցելՀովհաննեսՄիշայիՍահակյանին:
Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ-ի 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ ՀակոբՀակոբյանիևՍասունՄիքայելյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N16 և 17 արձանագրությունները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ, 23-րդ ենթակետերով և 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով՝ հանձնաժողովնընդունել էորոշումներթիվ 8 ևթիվ 25 ընտրատարածքներումնշանակելՀայաստանիՀանրապետությանԱզգայինԺողովիմեծամասնականընտրակարգովընտրություններ,քվեարկությանօրը՝ 2009 թվականիդեկտեմբերի 6-ին:
Հանձնաժողովը հաստատել էթիվ 8 ևթիվ 25 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը: Մեկ այլ որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ԿԸՀ-ը սահմանել է ՀՀ ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը:
Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը և Մյասնիկ Մալխասյանը զրկվել են պատգամավորական մանդատից
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N 18 արձանագրությունը՝ քաղաքացիներ Արմեն Հրանտի Ազատյանի և Քրիստինե Հրաչիկի Ջամշուդյանի ինքնաբացարկի մասին դիմումները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, համամասնական ընտրակարգով՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» ընտրական ցուցակից, ՀՀ ԱԺ պատգամավոր է գրանցել Հովհաննես Միշայի Սահակյանին:
Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ-ի 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Սասուն Միքայելյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N16 և 17 արձանագրությունները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ, 23-րդ ենթակետերով և 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով՝ հանձնաժողովն ընդունել է որոշումներ թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքներում նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, քվեարկության օրը՝ 2009 թվականի դեկտեմբերի 6-ին:
Հանձնաժողովը հաստատել է թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը: Մեկ այլ որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ԿԸՀ-ը սահմանել է ՀՀ ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը: