Թունիսը պաշտոնանկ արված նախագահի նկատմամբ միջազգային ձերբակալման կարգադրագիր է արձակել
Թունիսի իշխանությունները պաշտոնանակ արված նախագահ Զին էլ-Աբիդինա Բեն Ալիի նկատմամբ միջազգային ձերբակալման կարգադրագիր են արձակել։
Այս մասին հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը՝ վկայակոչելով արդարադատության նախարար Լազարար Կարոուի Չեբիի հայտարարությունը։
Ըստ արդարադատության նախարարի՝ հրամանը տարածվում է ոչ միայն նախկին նախագահի, այլ նաև նրա հարազատների վրա։
Նրանք բոլորն էլ մեղադրվում են գույքի ապօրինի ձեռքբերման և միջոցները երկրից դուրս բերելու համար։ Ավելի վաղ Թունիսի իշխանությունները Շվեյցարիային խնդրել էին սառեցնել նախկին նախագահի բանկային հաշիվները։
Հիշեցնենք, որ Զին էլ-Աբիդինա Բեն Ալին երկրից փախել է հունվարի 14-ին։ Դրան նախորդել են մի քանի շաբաթ շարունակ ընթացող բողոքի գործողությունները։