Հարցազրույց

18.10.2014 14:12


Երվանդ Բոզոյան. «Սարգսյանի համար այս 4-5 ամիսը ճակատագրական է լինելու»

Երվանդ Բոզոյան. «Սարգսյանի համար այս 4-5 ամիսը ճակատագրական է լինելու»

«NewsBook»-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Պարո՛ն Բոզոյան, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայտնի կլինի փետրվար-մարտ ամիսներին: Ըստ Ձեզ՝ սա հետքա՞յլ է Սերժ Սարգսյանի կողմից:

-Բնականաբար, այս որոշումը կայացվել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքի արդյունքում, և, ըստ էության, Սերժ Սարգսյանը փորձում է «թայմ-աութ» վերցնել: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ եթե պաշտոնապես ստորագրի այդ փաստաթուղթն, ապա դա էապես կլարի երկրում քաղաքական իրավիճակը, և ինքը փորձում է խուսափել ու 4-5 ամսով հետաձգում է այդ խնդիրը: Փորձում է հասկանալ, թե այս շարժումը ի՞նչ աստիճանի կհասնի: Այսինքն, Սարգսյանի համար կարևոր է, թե այս շարժումը կարո՞ղ է մարել մի քանի ամիս հետո, թե՞ կարող է է՛լ ավելի լրջանալ: Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ շարժումը մարի, դրա համար կօգտագործի իր բոլոր մեթոդները: Կփորձի օգտագործել բոլոր այն մարդկանց, ովքեր քննադատում են այս շարժումը: Ըստ էության, Սերժ Սարգսյանը փորձելու է մոբիլիզացնել այն քաղաքական դաշտը, որը գոնե արտաքուստ իրեն ընդդիմադիր է ներկայացնում:

-Ինչպիսի՞ն պետք է լինեն «եռյակի» քայլերն այս ամիսների ընթացքում:
-Այստեղ շատ կարևոր խնդիր կա: «Եռյակը» պետք է կարողանա այս շարժմանը միս ու արյուն տալ: Այսինքն, պետք է ամբողջ երկրով մեկ, ինչպես նախընտրական քարոզարշավների ժամանակ, ստեղծվեն շտաբեր: Շատ կարևոր է, որ առաջին անգամ այսպիսի բան տեղի է ունենում ոչ նախընտրական շրջանում: Եթե ընտրություններից առաջ լիներ, շատ տրամաբանական կլիներ, որ կուսակցությունները մարզերով են գնում: Բայց քանի որ մենք չունենք ընտրություններ, ապա նշանակում է՝ իրավիճակն այնքան է լրջացել, որ թե՛ կուսակցություններն են հասկանում փոփոխությունների անհրաժեշտությունը, թե՛ ժողովուրդը: Սա լրջորեն մտահոգել է իշխանություններին: Հոկտեմբերի 10-ին այդքան մարդ որ հավաքվեց, Հայաստանի պատմության մեջ չի եղել: Միշտ այդքան մարդ հավաքվել է կա՛մ հետընտրական, կա՛մ նախընտրական շրջանում: Իշխանությունները հասկանում են, որ դժգոհությունը շատ մեծ է: Այստեղ կա նաև տեխնոլոգիական խնդիր. եթե ընդդիմությունը կարողանա դիմանալ այս 4 ամիսներին, ապա ես կարծում եմ՝ 2015 թվականի մարտ ամսին կտոնի իր հաղթանակը: Հաղթանակը կարող է լինել միանգամից կամ փուլային: Իսկ եթե ընդդիմությունը չկարողացավ դիմակայել այդ ամիսներին, ապա 2015-ի մարտին իշխանությունը կտոնի իր հաղթանակը:
Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը