Խորհրդարանական լսումներ՝ «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին ժամը11:00-ին կազմակերպում է «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումները նպատակ ունեն քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի և Թուրքիայի միջև նախաձեռնվող գործընթացի վերաբերյալ:

ԱԺ լրատվության վարչություն