Լրահոս

17.09.2009 17:50


Արամ Սարգսյան. «Մեզ հայտարարվում է, որ այդ ուղղումները հնարավոր չեն»

-Արձանագրությունները դիվանագիտական լեզվով այդքան էլ կոռեկտ չեն ներկայացված և դրանց մեջ ուղղումներ մտցնելու և խմբագրելու կարիք կա, սակայն մեզ հայտարարվում է, որ այդ ուղղումները հնարավոր չեն,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հետ կայացած կլոր սեղան-քննարկումից հետո ասել է «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը։

Ներսում տիրող մթնոլորտից խոսելիս՝ Ա.Սարգսյանն ասել է, որ տպավորությունն այնպիսին էր, որ «մենք կանգնած ենք ընտրության առջև. կամ ընդունել ամբողջությամբ կամ մերժել արձանագրությունները»։

-Ես համոզվեցի միայն մեկ հարցում, որ այն, ինչ անհրաժեշտ է և նախագահը ուզում է իրականացնել, դրանք շատ կարևոր են, բայց այսպիսի իրավիճակում, կարծում եմ, հայկական կողմը որոշակիորեն թերացել է բանակցությունների ժամանակ, քանի որ դիվանագիտական առումով ձևակերպումները չեն համապատասխանում այն նորմերին, որոնք այսօր գործում են։

Նա նաև նշել է, որ ՀԴԿ-ն քննարկելու է այս հանդիպման արդյունքները և հանդես է գալու հայտարարությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը