Լրահոս

17.09.2009 17:28


Արմեն Դարբինյանի համար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն արդյունավետ չի եղել

Արմեն Դարբինյանի համար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն արդյունավետ չի եղել

-Ես սովորաբար ժամանակն օգտագործում եմ ավելի արդյունավետ,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկումից հետո «7օր»-ին ասել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանը։ Նա նշել է, որ նմանատիպ հանդիպումներում բանավեճ չի լինում, միայն կուսակցապետերն են ներկայացնում իրենց դիրքորոշումները, և, գուցե, հանրապետության նախագահը նմանատիպ շփման կամ կուսակցությունների կարծիքները հավաքելու կարիքն ունի, բայց անձամբ իր համար հանդիպումն արդյունավետ չի եղել.

-Իհարկե արդյունավետ չի. 6 ժամ նստած ի՞նչ պետք է խոսենք։ Շատերի կարծիքը հանդիպելուց 10 տարի առաջ էլ պարզ էր։ Որևէ նոր բան, օրինակ ես՝ ինձ համար, չվերցրեցի։

7or.am  

 

Այս խորագրի վերջին նյութերը