Լրահոս

17.09.2009 17:26


Հայկ Բաբուխանյան.«Ընթացքը ցույց կտա, թե որ ուղղությամբ կընթանան գործընթացները»

Հայկ Բաբուխանյան.«Ընթացքը ցույց կտա, թե որ ուղղությամբ կընթանան գործընթացները»

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը  ՀՀ նախագահի հետ կուսակցությունների հանդիպումից հետո «7օր»-ին հաղորդել է, թե նախագահն ասել է, որ պետք է աշխատել, որպեսզի կարողանանք լուծել բոլոր այն հարցերը, որոնք ծառացած են մեր երկրի առջև։

-Նա նշել է, որ դա շատ ծանր աշխատանք է և շատ դժվարին։ Դե, ընթացքը ցույց կտա, թե որ ուղղությամբ կընթանան գործընթացները։ Բոլորս ներկայացրել ենք մեր առաջարկությունները մտահոգությունները, ինչ-որ տեղ նաև տագնապները, և այո՛, համակողմանի քննարկումը կբերի  էլ ավելի դրական արդյունքների,-պատասխանելով «արդյոք այս քննարկումն ինչ-որ ձևով կազդի՞ գործընթացների վրա» հարցին՝ ասել է Հայկ Բաբուխանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը