Հարցազրույց «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանի հետ
-Ձեր կարծիքով օբյեկտի՞վ էր մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, որի անդամն եք նաև Դուք։
-Հարյուր տոկոսանոց օբյեկտիվություն չի կարող լինել։ Ե՛վ իրադարձության մասնակիցները, և՛ հանձնաժողովականներն ինչ-որ չափով կողմ են եղել այս ամենին։ Մենք պետք է ձգտենք հասնել օբյեկտիվության։ Փաստաթուղթը կա. այն հրապարակային բնույթ ունի։ Հասարակության ամեն անդամ կարող է ծանոթանալ այս թղթին և իր հետևություններն անել։ Ամեն մեկը կարող է գտնել այն, ինչ որ փնտրում է այս թղթում՝ և՛ մեր մոտեցումները, և՛ գնահատականները, որ տրված են իրադարձությունների մասնակիցների և այդ հարցով զբաղվողների կողմից։ Դրա համար այն կոչվում է մասնակի սուբյեկտիվություն։ Բացառիկ անաչառ մարդ չի կարող լինել, առավել ևս, որ հանձնաժողովի կազմում է և մասնակցել է քաղաքական իրադարձություններին՝ նախագահական ինստիտուտի ձևավորմանը՝ որպես կողմերից մեկին սատարող։
-Ի՞նչ եք կարծում, հասարակությունը գոհ կլինի՞ այս զեկույցից։
-Հասարակությունը չի կարող գոհ լինել այս եզրակացությունից և գնահատականներից, որովհետև մի քանի կարևոր հարցերի պատասխաններ հանձնաժողովը չի տվել։
-Որո՞նք են չտրված պատասխանները։
-Մահվան հանգամանքները։ Ինչպե՞ս և ինչո՞ւ։
-Պարո՛ն Արսենյան, ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ ակտիվ քաղաքականություն։
-Ես մեծ քաղաքականությունից ընդհանրապես չեմ հեռացել, պարզապես պաշտոնական կարգավիճակի խնդիրն է, որ Ազգային ժողովում ներկայացված չեմ։
-Իսկ ե՞րբ կլինեք խորհրդարանում։
-Նվազագույնը մինչև հաջորդ ընտրությունները։ Հայաստանի հասարակության աջակցությունը եթե լինի, կլինեմ խորհրդարանում։
-ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հասցրեցի՞ք ներկայացնել Ձեր դիրքորոշումները Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։
-Այո՛, ներկայացրել եմ։ Հանդիպման ժամանակ քաղաքական կառույցների ղեկավարների ելույթով հասարակության տրամադրություններն էին ստուգվում։ Մեր մոտեցումները մենք շարադրել ենք։
-Ի՞նչ եք կարծում, խորհրդարանը կվավերացնի՞ այդ արձանագրությունները։
-Եթե խորհրդարանը գտնի, որ այդ արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կենսական շահերին ոչ մի վտանգ չի սպառնում, ապա կվավերացնի այն։
-Իսկ Դուք վտանգ տեսնո՞ւմ եք։
-Առայժմ՝ ոչ։
-Մեկ այլ թեմայի շուրջ. ինչպե՞ս եք գնահատում ներկա տնտեսական քաղաքականությունը և վարչապետի քայլերը։
Գուրգեն Արսենյան

-Բացասական։
Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը