Արամ Կարապետյան. «Նախագահն ասաց՝ Արա՛մ, ընդունենք, որ այդ բոլոր ճնշումները կան. հիմա ի՞նչ անենք, գնանք կախվե՞նք»
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանընախագահին ասել է, որ այս քաղաքականությունը մեզ լավ բանի չի հասցնի՝ խոսքն ավարտելով նրանով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրոպան են Հայաստանին պարտադրում կարգավորել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, և որ նմանատիպ գործընթացով ժամանակին անցել է նաև Սերբիան.
-Նախագահն ասաց՝ Արա՛մ, ընդունենք, որ այդ բոլոր ճնշումները կան. հիմա ի՞նչ անենք, գնանք կախվե՞նք։ Ես էլ ասացի՝ գիտե՞ք պ. Սարգսյան, նմանատիպ ճանապարհով անցավ Սերբիան, մասնատվեց երկիրը, իսկ նախագահը հայտնվեց Հաագայի դատարանում։
Ա. Կարապետյանը նաև հավելել է, որ հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի վրա գերտերությունների կողմից նմանատիպ ճնշումների առկայությունը.
-Սկզբի Սերժ Սարգսյանը և վերջի Սերժ Սարգսյանը երկու լրիվ տարբեր մարդիկ էին։
Արամ Կարապետյան. «Նախագահն ասաց՝ Արա՛մ, ընդունենք, որ այդ բոլոր ճնշումները կան. հիմա ի՞նչ անենք, գնանք կախվե՞նք»
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նախագահին ասել է, որ այս քաղաքականությունը մեզ լավ բանի չի հասցնի՝ խոսքն ավարտելով նրանով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրոպան են Հայաստանին պարտադրում կարգավորել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, և որ նմանատիպ գործընթացով ժամանակին անցել է նաև Սերբիան.

7or.am