Լրահոս

17.09.2009 15:53


Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ

ՀՀ կառավարությունը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ժամանակ կառավարությունը որոշումներ է կայացրել Տեսչական բարեփոխումներ իրականացնելու մասին։ Լրացումներ և փոփոխություններ է կատարել առաողջապահությոանը վերաբերվող որոշումներից մեկում։

ՀՀ կառավարությունը կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրվել է 77,432.5 հազար դրամ՝ Արմավիրի մարզի Նորավան և Ակնաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հիմնանորոգման և կառուցման, Դիլիջան քաղաքի N4 դպրոցի կառուցման աշխատանքների համար։ Վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեում և փոփոխելով իր համապատասխան որոշումը, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազար դրամ՝ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար։ Նախարարին հաձնարարվել է մեկամսյա ժամկետում կատալոգի ստեղծման եւ լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձեւավորել մրցութային հանձնաժողով։ Իր նիստում կառավարությունը 2009թ. երրորդ եռամսյակում լրացուցիչ 6500.0 հազար դրամ է հատկացրել Վայոց ձորի մարզպետարանին՝ Ջերմուկի ճոպանուղու տարածքի բարեկարգման և հենապատերի կառուցման նպատակով։

 

Այս խորագրի վերջին նյութերը