Սերժ Սարգսյանի գաղափարական ու տոկոսախփիչ հենասյունը` Լիսկան, երազում է, որ իրեն ոչ թե Լիսկա ասեն, այլ Լիցկա: Նա կարող է երազել, բայց հարցն այն է, թե ինչն է Սերժ Սարգսյանին դրդել, որ նման մտածողության տեր մարդուն վերանշանակի մարզպետի պաշտոնում: Թեև ամեն ինչ բոլորիս էլ պարզ է։ Բա եթե ՀՀԿ ղեկավարը Լիսկայի վրա չհենվի, բա ո՞ւմ վրա հենվի։
Ինչ մնում է Սյունիքի շոումեն ու կրկնահանցագործ մարզպետին, ապա սյունեցիները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի մականունը հենց Լիսկա է, եւ ոչ թե Լիցկա, ինչպես փորձում է երիտասարդ լրագրողներին համոզել ինքը:
Ահա այդպես. նույնիսկ մականվան հարցում կեղծիքի գնացող մարդը Սերժ Սարգսյանի հենասյունն է: Սա ոչ թե խայտառակություն է, այլ մեծագույն ամոթ և՛ մականունը կրողի, և՛ մականուն ունեցողի տիրոջ համար:
Եւ Լիսկայի նման մեկին մարզպետ նշանակած մարդը ցանկանում է հանրությանը համոզել, թե Սահմանադրությունը փոխում է Հայաստանը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Մնում է պարզել, թե Գերմանիայի կամ եվրոպական մեկ այլ զարգացած երկրի երկրամասերից ո՞ր մեկի ղեկավարի տանն են զինանոց հայտնաբերել, կամ ո՞ւմ տան բակում են մարդ սպանել եւ բարձրաստիճան զինվորականին էլ վիրավորել:
Քանի դեռ Լիսկան մարզպետ է, քանի դեռ նա չի հայտնվել այնտեղ, որտեղ պետք է հայտնվեր, Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք չունի համամարդկային արժեքներից խոսելու եւ, առավել եւս, սահմանադրական փոփոխությունների գնալու:
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա՝ իր հետ տանելով նաև լիսկաներին։
Լիսկան նույնիսկ իր մականունն է կեղծում

Սևակ Մինասյան