Լրահոս

17.09.2009 15:29


Դավիթ Շահնազարյանը ՀՀ նախագահի՝ կուսակցությունների ղեկավարների հետ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումն անլուրջ է համարում

Դավիթ Շահնազարյանը ՀՀ նախագահի՝ կուսակցությունների ղեկավարների հետ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումն անլուրջ է համարում

-Հերթական անլուրջ ոչ քաղաքական քննարկումն է, որն սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում քննարկումներ սկսվեցին քաղաքական ուժերի հետ։ Քաղաքական բովանդակություն բացարձակապես չեմ ակնկալում այս քննարկումներում,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ նախագահի՝ Հայաստանում գործող կուսակցությունների ղեկավարներին հավաքելու և հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու նախաձեռնության մասին՝ ասել է «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ արձանագրություններում փոփոխություններ անելն արդեն անլուրջ է, որովհետև պետք է հաշվի առնել, որ Թուրքիան էլ դրան պիտի համաձայնի։ Նա ՀՅԴ-ի ակցիաներն էլ է համարել անլուրջ՝ նշելով, որ «նրանք աղավաղում են հացադուլ կոչվող քաղաքական ծայրահեղ բողոքի միջոցը»։

-Դաշնակցությունը սրանով ուղղակի փորձում է խուսափել այն պատասխանատվությունից, որն ինքը որպես կուսակցություն ունի թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի, թե՛ ղարաբաղյան հարցի վերաբերյալ,-ասել է Դավիթ Շահնազարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը