Մովսես Շահվերդյան. «Հարցը պետք է քննարկվեր մինչև արձանագրությունները»
-Քանի որ մասնագիտությամբ պատմաբան եմ, բավական լավ եմ տիրապետում թեմային, ինչը, ցավոք սրտի, չի կարելի ասել մեր քաղաքական դաշտում գտնվող շատերի մասին։ Սա բավականին բարդ, լուրջ և ճակատագրական թեմա է, և հայկական կողմը պարզապես պատրաստ չէ այս ծավալի հարաբերություններ և համաձայնություններ հաստատել Թուրքիայի հետ այն կետերով, որ այդ արձանագրություններում կան,-սեպտեմբերի 17-ին նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ «7օր»-ին ասել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը։
Նա նշել է, որ ինքը բավականաչափ մտահոգություններ ունի, անպայման դրանք հայտնելու է նախագահին և, ամենակարևորը, հարց է բարձրացնելու, թե այսօրվա հավաքն «ինչ-որ ձևով կարո՞ղ է ազդել այդ արձանագրությունների բովանդակության վրա։ Այդ հարցը պիտի ճշտել. մեր այսօրվա հավաքի իմաստը ո՞րն է»։
-Շատ են հապշտապ քայլեր արվում։ Այս հարցը պետք է քննարկվեր մինչև արձանագրությունները։ Դա ավելի ճիշտ կլիներ, բայց մեր մոտ հակառակն է եղել,-հավելել է ՀԱՍԿ նախագահը։
Նա նշել է, որ տնտեսական ճգնաժամին նվիրված քննարկումն էլ էր շատ հապշտապ, և ոչ մի ազդեցություն չունեցավ. «Բայց սա իմ թեման է, և ես հայտնելու եմ իմ մտահոգությունները»։

7or.am