Պարույր Հայրիկյան. «Հայ–թուրքական հարաբերություններում սառույցը կոտրվում է»
Սեպտեմբերի 17-ին նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը«7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի հանդեպ դրական է տրամադրված։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերություններում սառույցը կոտրվում է, բայց մտահոգություններ կան. «Ասելու եմ դա, բնականաբար»։
-Մենք բոլորս մի բանի պետք է ուշադրություն դարձնենք. Թուրքիան որ այսքան նախապայմաններից խոսում է, զգում է, որ միջազգային իրավունքի տեսակետից իր դիրքերը շատ խախուտ են, և դրանից ելնելով՝ մեր մասնագետները պետք է խորանային, թե ի՞նչ խոցելի իրավիճակներ կան Թուրքիայի համար, որ նա այդքան տագնապով է վերաբերում այդ հարցին,-ասել է նա։
Իսկ տնտեսական ճգնաժամին նվիրված նմանատիպ քննարկումը Պարույր Հայրիկյանն օգտակար է համարում։ «Չէ՞ որ մենք 18,5 % տնտեսական անկում ունեցանք» հարցին նա պատասխանել է, որ շատ երկրներ են ունեցել տնտեսական անկում։
Պարույր Հայրիկյան. «Հայ–թուրքական հարաբերություններում սառույցը կոտրվում է»
Սեպտեմբերի 17-ին նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը «7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի հանդեպ դրական է տրամադրված։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերություններում սառույցը կոտրվում է, բայց մտահոգություններ կան. «Ասելու եմ դա, բնականաբար»։

7or.am