Լրահոս

15.10.2014 09:44


Սպիտակ Տունը հերքում է Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենալը

Սպիտակ Տունը հերքում է Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենալը

ԱՄՆ–ը հերքում է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենալու վերաբերյալ լուրերը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էռնեստը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իսլամիստների դեմ պայքարում «Թուրքիայից ավելի շատ վնաս, քան օգուտ կա», Էռնեստը պատասխանել է. «Թուրքիան համաձայնել է իր ավիաբազաները տրամադրել սիրիական ընդդիմությանը նախապատրաստելու համար։ Բացի այդ, Թուրքիան մասնակցում է իսլամիստների առաջխաղացումը կանխելու գործողություններում, ինչպես նաև ջանքեր է ներդնում՝ կանխելու իսլամիստների կողմից ապօրինի ճանապարհով նավթի վաճառքը»։

Այս խորագրի վերջին նյութերը