Գուրգեն Արսենյան. «Որ ասեմ՝ հանդիպումը դրական բան տվեց, սխալ կլինի»
-Այս փուլն աննախադեպ ակտիվության շրջանում է. նորագույն պատմության մեջ մենք երբեք չենք ունեցել ավելի ակտիվ հարաբերություններ Թուրքիայի հետ, այսպիսի աշխուժացում։ Իհարկե՛, դրական եմ գնահատում դա, որովհետև ցանկացած երկրի հետ դիվանագիտական, տնտեսական հարաբերությունների հաստատումը, զարգացումը միայն դրական քայլ է Հայաստանի պետականության համար,-«7օր»-ի հետ զրույցում սեպտեմբերի 17-ին նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ ասել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։
Նա նշել է նաև, որ մտահոգություններ ունի՝ կապված «երկու սահմանների անվերապահորեն ճանաչման և պատմաբանների ենթահանձնաժողովի մասին կետերի հետ» և բարձրաձայնելու է այդ մասին։
Իսկ այն հարցին, թե ակնկալո՞ւմ է այս հանդիպումից հետո որևէ ազդեցություն որոշում կայացնելու վրա, նա ասել է, որ հանրապետության ղեկավարի հետ մտքերի փոխանակությունը չի խանգարում։
Նրա խոսքերով՝ տնտեսական ճգնաժամին նվիրված հանդիպումն էլ այնպիսի դրական ազդեցություն չունեցավ։
-Համենայն դեպս, տնտեսական ցուցանիշները բացասական լիցքով զարմացրեցին բոլորին. որ ասեմ՝ հանդիպումը դրական բան տվեց, սխալ կլինի,-նշել է Գուրգեն Արսենյանը։

7or.am