Լրահոս

17.09.2009 14:16


Դավիթ Շահնազարյան. «...ես կանեմ իշխանություններին մի առաջարկություն, որը նրանց դժվար կլինի մերժել»

Դավիթ Շահնազարյան. «...ես կանեմ իշխանություններին մի առաջարկություն, որը նրանց դժվար կլինի մերժել»

-Թուրքիայի խորհրդարանն այդ արձանագրությունները կկիրառի՝ դրանք կապելով ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հետ. որևէ կասկած չկա, որ դա այդպես կլինի։ Իսկ ՀՀ խորհրդարանն, ակնհայտ է, որ կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ երբ մոտենա Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման հարցի պահը, ինքն իշխանություններին մի առաջարկություն կանի, որից դժվար կլինի հրաժարվել։ Իսկ թե ի՞նչ առաջարկության մասին է խոսքը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ բացահայտել։ Այն հարցին, թե ինչպես կմեկանաբանի, որ ՀԱԿ-ն իր հայատարարությամբ դրական է գնահատել այս արձանագրությունները, մասնավորապես նշելով, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»՝նա պատասխանել է, որ նման բան չկա. իրենք ընդամենը նշել են, որ տեղաշարժ է արձանագրվել։

-Մենք մանրամասն հայտնել ենք այդ մասին, իսկ վաղը համապարփակ տեսքով կներկայայցվի միտինգին։ Տեղաշարժ՝ նշանակում է փոփոխություն, իսկ դրական, թե բացասական, այլ հարց է։ Առայժմ ասել ենք այն, ինչ կա գրված,-ասել է Դավիթ Շահնազարյանը։ 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը