Խոսրով Հարությունյան. «Համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների բնականոնացումը բխում է հենց մեր իսկ շահերից»
«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իրեն համարում է զգուշավոր լավատեսներից։ Հենց այս տրամադրվածությամբ էլ այսօր նա մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը։
-Համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը բխում է հենց մեր իսկ շահերից,-ասել է Խ. Հարությունյանը,-հայ-թուրքական հարաբերությունները բավականին լուրջ, ծանր աշխատանք պետք է անցնեն։ Դա ունի դժվարություններ և պահանջելու է, ինչո՞ւ չէ, համարձակ որոշումներ։ Որքանո՞վ դա մեզ կհաջողվի, ժամանակը ցույց կտա։
ՀՔԴՄ նախագահը նշել է, որ այս տեսանկյունից առաջ գնալու արահետ է բացվել, իսկ զգայական մոտեցումներից, բնականաբար, շատ դժվար է զերծ մնալ.
-Թեպետ կան մտահոգություններ, բայց կամաց-կամաց պետք է հաղթահարել։
Իսկ նմանատիպ քննարկումները, Խ. Հարությունյանի խոսքերով, ՀՀ նախագահին, անկասկած, հնարավորություն են տալիս «զգալ քաղաքական ուժերի մոտեցումները, ինչո՞ւ չէ, կարող են նաև կողմնորոշել» և նպաստել հանրային կարծիքի ձևավորմանը։
Այն դիտարկմանն էլ ի պատասխան, որ, օրինակ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ ՀՀ նախագահի հրավիրած քննարկումից հետո ՀՀ-ում 18,5% տնտեսական անկում արձանագրվեց, Խ. Հարությունյանն ասել է.

-Բայց կարող էինք ունենալ 23,5% տնտեսական անկում։
7or.am