Լրահոս

17.09.2009 13:03


Արամ Սարգսյան. «Եթե այս արձանագրությունները խմբագրելու հնարավորություն չլինի, ապա դրանք պետք է մերժվեն»

Արամ Սարգսյան. «Եթե այս արձանագրությունները խմբագրելու հնարավորություն չլինի, ապա դրանք պետք է մերժվեն»

Սեպտեմբերի 17-ին նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ Դեմոկրատական կուսակցության նախագահ արամ Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ ինքը բավականաչափ մտահոգություններ ունի և անպայման դրանք հայտնելու է նախագահին.

-Մեր կուսակցության դիրքորոշումը թե՛ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, որը ներկայացրել էինք նախագահին, թե՛ այս հարաբերությունների վերաբերյալ առանձնացված չէ, և մենք դա դիտարկում ենք որպես մեկ կարևորագույն խնդիր, որն այսօր պետք է լուծենք։ Եթե այս արձանագրությունները խմբագրելու հնարավորություն չլինի, ապա դրանք պետք է մերժվեն։

Քննարկման արդյունավետությանն անդրադառնալով՝ Ա.Սարգսյանն ասել է, որ «շատ բան է հայտարարվում, սակայն կոնկրետ չի արվում այն, ինչ անհրաժեշտ է»։

-Հայտարարվում է, սակայն տրամաբանական ավարտին բերող գործողություններ չեն նկատվում։ Այսպիսին է իրավիճակը, սակայն մենք չենք հրաժարվում այսպիսի հանդիպումներից, որովհետև կարծում ենք, որ դեռ ազդելու հնարավորություն կա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը