Կատալոնիայի կառավարությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին Իսպանիայի ինքնավար շրջանում նշանակված բնակչության հարցումն ինքնիշխանության վերաբերյալ, որը բողոքարկվել էր Սահմանադրական դատարանում, հնարավոր չէ։ Նման տեսակետ է հայտնել կատալոնական կառավարության նախագահ և «Կոնվերգենցիա և միություն» կոալիցիայի առաջնորդ Արթուր Մասը։ Նա մասնակցություն է ունեցել երեք ժամ տևողությամբ քննարկմանը երեք ազգային քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք հանդես են գալիս Կատալոնիայի անկախության օգտին։ Մասն առաջարկել է դիտարկել հարցման անցկացման այլ տարբերակներ։
«Ես կտեղեկացնեմ հարցում անցկացնելու այլընտրանքային առաջարկների մասին», – ասել է Մասը։
Կատալոնիայում չեղարկել են անկախության հանրաքվեն
Կատալոնիայի կառավարությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին Իսպանիայի ինքնավար շրջանում նշանակված բնակչության հարցումն ինքնիշխանության վերաբերյալ, որը բողոքարկվել էր Սահմանադրական դատարանում, հնարավոր չէ։ Նման տեսակետ է հայտնել կատալոնական կառավարության նախագահ և «Կոնվերգենցիա և միություն» կոալիցիայի առաջնորդ Արթուր Մասը։
Նա մասնակցություն է ունեցել երեք ժամ տևողությամբ քննարկմանը երեք ազգային քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք հանդես են գալիս Կատալոնիայի անկախության օգտին։
Մասն առաջարկել է դիտարկել հարցման անցկացման այլ տարբերակներ։
«Ես կտեղեկացնեմ հարցում անցկացնելու այլընտրանքային առաջարկների մասին», – ասել է Մասը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։