Ժամանակին հայտնի կատակ կար, թե ոչ մի մասնագիտություն այնքան չնպաստեց ամերիկյան ընտանիքի ամրությանը, որքան պոռնկությունը:
Այսօր Հայաստանում մեկնարկել է գործընթաց՝ փոխելու իրականությունը: Բնականաբար, իրականության փոփոխությունը չի կարող լինել առանց իշխանափոխության:
Իշխանությունն իր հերթին անում և անելու է ամեն ինչ վերարտադրվելու համար:
Դժվարանում եմ ասել, թե 20-րդ դարի սկզբներին որքանով էր ամուր ամերիկյան ընտանիքը, բայց միանշանակ է, որ Հայաստանի գործող իշխանությունը շատ հեռու է պինդ լինելուց:
Ձախողված իշխանությունը թույլ է բոլոր առումներով: Եվ ովքե՞ր են հասնում օգնության վերարտադրմանը ձգտող Սերժ Սարգսյանին: Նրանք, ովքեր «մեղադրում են» ընդդիմությանը իշխանության հետ սակարկումների մեջ մտնելու համար, բայց սնվում են Բաղրամյան 26-ից: Ում կենսագրությունները (մեկինը կարճ, մյուսինը՝ մի քիչ երկար) պատեհապաշտ դեգերումներ են՝ ՀՀԿ նկուղում հայտնվելու տխուր հեռանկարով: Իհարկե, տհաճ է այդ տեսակը, մի տեսակ զզվելի, բայց սա՛ է գաղջի իրականությունը:
Իրականություն, որի փոփոխությանն են գնում ոչիշխանական ուժերը՝ առանց սակարկումների:
Սակարկվածների սակարկումը

Վախթանգ Մարգարյան