Հոկտեմբերի 10–ի հզոր հանրահավաքից հետո Բաղրամյան 26–ը մարտի նետեց ձեռքի տակ եղած ողջ «այրուձին»։
Քաղաքական թրաֆիքինգի զոհ դարձած հաճախորդներին այժմ օգտագործում են անխնա ձևով ու առանձնակի դաժանությամբ։
Իշխանական քվոտայով բիզնեսմեն ու համատեղությամբ՝ «արևմտամետ» աշխատող Աղասի Ենոքյանին ու մյուս մանր–մունրներին չթողեցին՝ անգամ շաբաթ–կիրակի օրերին մի քիչ հանգստանան, որպեսզի թարմ ուժերով դուրս գան «տռաս»։ Սրանց գործի ուղարկեցին հանրահավաքը դեռ չավարտված։ Մեկին ասուլիսի, մյուսին՝ հարցազրույցի, երրորդին՝ «Ֆեյսբուքում» ստատուսներ մոգոնելու։
Արձանագրենք, որ վաղուց քաղաքական աղբանոցում հայտնվածների համար եկել են երանելի ժամանակներ, քանզի հիմա ամեն մի հաճախորդ ոսկու գին ունի Սերժ Սարգսյանի համար։
«Եռյակը» որ հուպ չտար, սերժենք հո Անդրանիկ Քոչարյանի պես «մարած աբլիգացիային» չէի՞ն հիշելու և ուղարկելու խիստ «անկախ» թերթի տարածք։
Ամենազավեշտալին Նիկոլ Փաշինյանի խմբակի պահվածքն է։ «Եռյակի» 40-հազարանոց հանրահավաքին Նիկոլը, Սասունը ու մյուս «թունդ հեղափոխականները» հակադրեցին 4-հոգանոց հուժկու ասուլիսը և ոչ պակաս հուժկու հայտարարությունը։ Ընդդիմության ընդդիմադիրները քննադատեցին հանրահավաքը, այսինքն՝ իրենց փայ գեղամյանությունն արեցին։
Դաժան, շատ դաժան է վարվում իշխանությունը թրաֆիքինգի ենթարկվածների հետ։ Եթե դաժան չլինեին, ապա Նիկոլին չէին ուղարկի ասուլիսի ու չէին ստիպի հրապարակային ինքնափչացման գնալ։
Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն՝ իր տիեզերական մասշտաբների հասնող կառույցի հետ միասին, «եռյակին» մեղադրում է երկրում ցնցումներով հեղափոխություն չանելու համար, բայց, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ իրենք սահմանադրական փոփոխությունների թեմային չեն անդրադառնալու և իշխանափոխություն են անելու ... երբ կարողանան, այն է՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» ծրագրի շրջանակներում։
«ՀանրահավաքըկազմակերպածոչիշխանականուժերիանունիցբացտեքստովՍերժՍարգսյանիվարչախմբինառաջարկվեցսակարկելքաղաքականիշխանությանկիսման, բաժանման, փոխանցմանշուրջ»,– մասնավորապես նշված է նիկոլասասունական հայտարարության մեջ։
Նախ՝ նկատենք, որ դա բացարձակ սուտ է։ Նման առաջարկ «եռյակի» հանրահավաքում չի հնչել։
Հանրահավաքում հնչեցվել է իշխանափոխության առանց ցնցումների տարբերակի մասին, ասել է թե՝ կիսման կամ բաժանման մասին խոսք չի գնացել։ Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ եթե իշխանությունները չգնան այդ քայլին և չսկսեն բանակցություններ աթոռներից սեփական կամքով հրաժարվելու շուրջ, ապա համաժողովրդական ալիքի միջոցով է լուծվելու հարցը, իսկ նշյալ թեմային վերաբերող հարցերով իշխանությունների ոչ ողջամիտ առաջարկներն ուղարկվելու են գրողի ծոցը։ Պարզվում է, որ դա դուր չի եկել Նիկոլին։
Իսկ ի՞նչ է՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ու արյունալի տարբերակո՞վ է պատկերացնում իշխանափոխությունը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չի հայտարարում այդ մասին, և ամանակարևորը՝ ինչո՞ւ չի անում այդ հեղափոխությունը։
Եթե Նիկոլի ու իր փոքրաթիվ խմբակի համար իշխանափոխության բանակցային ու անցնցում տարբերակն անընդունելի է, ապա ինչո՞ւ մենք այդ «թունդ հեղափոխականներին» չտեսանք Շանթ Հարությունյանի կողքին, կամ ինչո՞ւ «քաղաքացիականներին» չենք տեսնում բարիկադներ սարքելիս, այլ տեսնում ենք գլամուրային վիճակներում ու կամերային միջոցառումների ժամանակ։ Բա թող գան ու փողոցում իրենց ցույց տան, այլ ոչ թե «ֆեյսբուքային Ռեմբոյի» դերում հանդես գան կամ փոթորիկ անեն մեկ բաժակ ջրում՝ «պետպատվերի» շրջանակներում։
Ուշագրավն այն է, որ իշխանափոխությունից խոսող Նիկոլը խուսափում է Սերժ Սարգսյանի վերարտադրմանը միտված սահմանադրական փոփոխությունների թեմայով արտահայտվելուց։ Նա լղոզում է հարցը, քանզի շատ լավ գիտի, որ իրեն թրաֆիքինգի ենթարկողներին դա դուր չի գա։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Հետաքրքիր բան է կատարվում քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Մի քանի տասնյակ համախոհ չունեցողները հոխորտում են մի քանի տասնյակ հազարին հրապարակում հավաքած ուժերի դեմ ու ձեռքի հետ նաև «մուննաթ» գալիս ժողովրդի վրա, թե ինչու են գնում «եռյակի» հետևից։
Սա արդեն հոգեխանգարմունք է հիշեցնում։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանի «1in.am»–ն այդ հոգեվիճակում է հայտնվել։ Սրանց լրագրողուհիների համապատասխան վայրից արդեն ծուխ է դուրս գալիս։ Էլ հաճախորդ չթողեցին. բոլորից հարցազրույց են վերցնում, բայց դե, օգուտ չի տալիս։
Հանրահավաքը ցույց տվեց, որ Սերժն իր բոլոր հաճախորդներին՝ «քաղաքական գործիչ» կոչվածներից մինչև լրագրողներ, պետք է զիբիլանոց ուղարկի, քանզի չեն կարողանում իրենց ֆունկցիան կատարել։ Ինչքան շատ են խոսեցնում հաճախորդներին, այնքան ավելի շատ մարդ է ոտքի ելնում իշխանափոխության համար։
Բայց դե, մյուս կողմից, հաճախորդներին էլ չես կարող մեղադրել, քանզի պատվիրատուն անհույս վիճակում է։
Քաղաքական թրաֆիքինգի զոհերը
Հոկտեմբերի 10–ի հզոր հանրահավաքից հետո Բաղրամյան 26–ը մարտի նետեց ձեռքի տակ եղած ողջ «այրուձին»։
Քաղաքական թրաֆիքինգի զոհ դարձած հաճախորդներին այժմ օգտագործում են անխնա ձևով ու առանձնակի դաժանությամբ։
Իշխանական քվոտայով բիզնեսմեն ու համատեղությամբ՝ «արևմտամետ» աշխատող Աղասի Ենոքյանին ու մյուս մանր–մունրներին չթողեցին՝ անգամ շաբաթ–կիրակի օրերին մի քիչ հանգստանան, որպեսզի թարմ ուժերով դուրս գան «տռաս»։ Սրանց գործի ուղարկեցին հանրահավաքը դեռ չավարտված։ Մեկին ասուլիսի, մյուսին՝ հարցազրույցի, երրորդին՝ «Ֆեյսբուքում» ստատուսներ մոգոնելու։
Արձանագրենք, որ վաղուց քաղաքական աղբանոցում հայտնվածների համար եկել են երանելի ժամանակներ, քանզի հիմա ամեն մի հաճախորդ ոսկու գին ունի Սերժ Սարգսյանի համար։
«Եռյակը» որ հուպ չտար, սերժենք հո Անդրանիկ Քոչարյանի պես «մարած աբլիգացիային» չէի՞ն հիշելու և ուղարկելու խիստ «անկախ» թերթի տարածք։
Ամենազավեշտալին Նիկոլ Փաշինյանի խմբակի պահվածքն է։ «Եռյակի» 40-հազարանոց հանրահավաքին Նիկոլը, Սասունը ու մյուս «թունդ հեղափոխականները» հակադրեցին 4-հոգանոց հուժկու ասուլիսը և ոչ պակաս հուժկու հայտարարությունը։ Ընդդիմության ընդդիմադիրները քննադատեցին հանրահավաքը, այսինքն՝ իրենց փայ գեղամյանությունն արեցին։
Դաժան, շատ դաժան է վարվում իշխանությունը թրաֆիքինգի ենթարկվածների հետ։ Եթե դաժան չլինեին, ապա Նիկոլին չէին ուղարկի ասուլիսի ու չէին ստիպի հրապարակային ինքնափչացման գնալ։
Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն՝ իր տիեզերական մասշտաբների հասնող կառույցի հետ միասին, «եռյակին» մեղադրում է երկրում ցնցումներով հեղափոխություն չանելու համար, բայց, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ իրենք սահմանադրական փոփոխությունների թեմային չեն անդրադառնալու և իշխանափոխություն են անելու ... երբ կարողանան, այն է՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» ծրագրի շրջանակներում։
«Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ»,– մասնավորապես նշված է նիկոլասասունական հայտարարության մեջ։