Գառնիկ Իսագուլյան. «Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքին առանցքային է լինելու Գագիկ Ծառուկյանի ելույթը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Ինչպե՞սեքգնահատում «եռյակի»առաջինհանրահավաքը։
–Շատ դրական՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրահավաքի բոլոր մասնակիցները եկել էին ինքնաբուխ, և զգացվում էր՝ հավատ կա, որ ոչիշխանական ուժերի նախաձեռնած այս շարժումն անպայման տալու է իր պտուղները:
–Համոզված եմ, որ առաջին հանրահավաքը, որի օրակարգում, ըստ էության, երկու հիմնական հարցեր էին, այն է՝ խորհրդարանական «քառյակի» ներկայացրած 12–կետանոց հայտարարություն-պահանջագրի կատարման արդյունքների ամփոփումը և իշխանությունների կողմից արհեստականորեն օրակարգ բերված սահմանադրական փոփոխությունների նկատմամբ «եռյակի» դիրքորոշման հարցը, կատարեց իր առաքելությունը` ցույց տալով, որ գործող իշխանությունները հասարակությանը հուզող որևէ հարցի լուծմանը պատրաստ չեն, և որ սահմանադրական փոփոխությունների քողի տակ իշխանությունները լուծում են իրենց հետագա վերարտադրության խնդիրը: Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ առանցքային է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որում անպայման կլինեն ոչիշխանական ուժերի հետագա ծրագրերի ու գործողությունների մասին հստակեցումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն կատարել է այն խոստումները, որոնք տարբեր առիթներով հնչեցրել է անհատ քաղաքացիների կամ հասարակական և քաղաքացիական խմբերի մասով, հավատ է ներշնչում, որ նրա խոսքը վերածվելու է գործի, որի արդյունքներից կշահի թե՛ մեր հասարակությունը և թե՛ պետությունը:
–Ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, վախի ու անորոշության մթնոլորտի վերափոխումն է հույսի և հավատի առ այն, որ մեր երկրին սպասում են արմատական փոփոխություններ, որոնց դրական արդյունքն իր վրա կզգա յուրաքանչյուր ոք՝ մանկավարժ թե բժիշկ, գիտնական թե արհեստավոր, հողի մշակ կամ բանվոր, պետական ծառայող թե երկրի պաշտպան, գործարար թե հասարակական գործիչ, նոր կյանք մտնող մեր մատաղ սերունդը թե իր հանգստի իրավունքը վաստակած թոշակառուն:
Գառնիկ Իսագուլյան. «Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքին առանցքային է լինելու Գագիկ Ծառուկյանի ելույթը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում «եռյակի» առաջին հանրահավաքը։
–Շատ դրական՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրահավաքի բոլոր մասնակիցները եկել էին ինքնաբուխ, և զգացվում էր՝ հավատ կա, որ ոչիշխանական ուժերի նախաձեռնած այս շարժումն անպայման տալու է իր պտուղները:
–Հաջորդ հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ ունեք, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից։
–Համոզված եմ, որ առաջին հանրահավաքը, որի օրակարգում, ըստ էության, երկու հիմնական հարցեր էին, այն է՝ խորհրդարանական «քառյակի» ներկայացրած 12–կետանոց հայտարարություն-պահանջագրի կատարման արդյունքների ամփոփումը և իշխանությունների կողմից արհեստականորեն օրակարգ բերված սահմանադրական փոփոխությունների նկատմամբ «եռյակի» դիրքորոշման հարցը, կատարեց իր առաքելությունը` ցույց տալով, որ գործող իշխանությունները հասարակությանը հուզող որևէ հարցի լուծմանը պատրաստ չեն, և որ սահմանադրական փոփոխությունների քողի տակ իշխանությունները լուծում են իրենց հետագա վերարտադրության խնդիրը: Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ առանցքային է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որում անպայման կլինեն ոչիշխանական ուժերի հետագա ծրագրերի ու գործողությունների մասին հստակեցումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն կատարել է այն խոստումները, որոնք տարբեր առիթներով հնչեցրել է անհատ քաղաքացիների կամ հասարակական և քաղաքացիական խմբերի մասով, հավատ է ներշնչում, որ նրա խոսքը վերածվելու է գործի, որի արդյունքներից կշահի թե՛ մեր հասարակությունը և թե՛ պետությունը:
–Հոկտեմբերի 10–ին ինչի՞ սկիզբ դրվեց, և ի՞նչ հանգրվանի այն կհասնի։
–Ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, վախի ու անորոշության մթնոլորտի վերափոխումն է հույսի և հավատի առ այն, որ մեր երկրին սպասում են արմատական փոփոխություններ, որոնց դրական արդյունքն իր վրա կզգա յուրաքանչյուր ոք՝ մանկավարժ թե բժիշկ, գիտնական թե արհեստավոր, հողի մշակ կամ բանվոր, պետական ծառայող թե երկրի պաշտպան, գործարար թե հասարակական գործիչ, նոր կյանք մտնող մեր մատաղ սերունդը թե իր հանգստի իրավունքը վաստակած թոշակառուն:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը