Լոցման՝ շնաձկներին ուղեկցող փոքր ձուկ։ Այն լողում է շնաձկանը կպած, ուտում է «տիրոջ» կերի մնացորդները, վտանգի դեպքում՝ պաշտպանվում նրա թիկունքում։ Փոխարենը՝ բնության մեջ յուրատեսակ այս ծառան շատ հաճախ ուղղորդում է շնաձկանը դեպի խոշոր վտառներ...
Իսկ երբ շնաձուկն ինքն է որս դառնում, լոցմանն այնքան ժամանակ է այս ու այն կողմ նետվում, մինչև իր համար նոր տեր է գտնում։
Լրիվ՝ ինչպես մարդկային հատուկ տեսակը։ Լափում են «տիրոջ» սեղանի մնացորդները՝ միշտ պատրաստ զոհաբերելու ամեն ինչ ու ամենքին։ Միայն թե կուշտ ու «պաշտպանված» լինեն։
Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Հայաստանի այսօրվա վիճակի մեղավորները «միջին օղակների բորենիներն են»։ Բորենիներ, իհարկե, կան, բայց ոչ միայն ու ոչ այնքան միջին օղակներում։ Քիչ չեն նաև յուրատեսակ լոցմանները։ Բայց եթե ծովում այս տեսակը կարողանում է անընդհատ նոր տեր գտնել, մարդու դեպքում դա բավականին բարդ է։ Առավել ևս՝ քաղաքական դաշտում, այն էլ՝ Հայաստանի, ուր ականները, դհոլները, հաճախորդները շատ արագ բացահայտվում են։ Դրա համար էլ կառչած են տերերից՝ լավ իմանալով, որ նորին այլևս չեն գտնի։ Ու սկսում են լոցմանները բորենու նման ոռնալ՝ զգալով, որ մոտենում է «տիրոջ» հեռանալու ժամանակը։
Անտեր մնալու վախը

Վախթանգ Մարգարյան