Սպարտակ Մելիքյան. «Մտահոգիչ բան չենք տեսնում նախաստորագրված արձանագրություններում»
-Ընդհանուր առմամբ, մտահոգիչ բան չենք տեսնում նախաստորագրված արձանագրություններում։ Իհարկե, դրանք ենթակա են որոշակի մշակման,-«7օր»-ին ասել է «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը։
ԺԱԿ նախագահը դրական է գնահատել նախագահի և կուսակցությունների հետ հանդիպելու ավանդույթը։
-Կարևորն այն է, որ ամեն մեկն իր կարծիքն է արտահայտում։ Թե նախագահն այդ կարծիքները հետագայում հաշվի կառնի, թե ոչ, իր որոշելիքն է, քանի քաղաքականությունն ինքն է վարում։
Հարցին, թե ինչպես է գնահատում այն իրողությունը, որ հանդիպումները դրական արդյունք են տալիս (մասնավորապես նախորդ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման թեմայով հավաքը), իսկ հետո տնտեսությունում արձանագրվում է 18,5 % տնտեսական անկում, Ս. Մելիքյանը պատասխանել է.
-Անկում ամբողջ աշխարհում կա, այնպես որ միայն Հայաստանում չէ, որ պետք է դժգոհություն հայտնենք։ Պետություններ կան, որ ավելի մեծ անկում ունեն։ Այդպես էլ սպասվում էր. այս ճգնաժամը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Կարծում եմ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի անկումը կանգնի, և կամաց-կամաց սկսենք դեպի աճ գնալ։

7or.am