Գագիկ Ծառուկյանի «մեսիջները» հանրությանն ու Սերժ Սարգսյանին
Հոկտեմբերի 10–ի հանրահավաքի գլխավոր ասելիքն այն էր, որ «եռյակն» սկսում է իշխանափոխության գործընթաց։ Այո՛, հենց «եռյակը», այսինքն՝ նաև ու նախ և առաջ՝ ԲՀԿ–ն։
Ոմանք փորձում են սպեկուլյացիաների դիմել, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը չի խոսում իշխանափոխության մասին և չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բայց դե, քաղաքականության մեջ և առհասարակ հանրային կյանքում միշտ չէ, որ պետք է ուղիղ խոսք ասել։ Ուղիղ խոսքը հայտնի է, թե որ կենդանուն են ասում։
Երբեմն ավելի ազդեցիկ և խոսուն են ժեստերն ու չասված խոսքերը։
Ծառուկյանն՝ իր քաղաքական գործընկների հետ միասին, նախաձեռնել, կազմակերպել ու հրավիրել էր հանրահավաք, որի ընթացքում հնչում էին իշխանափոխության կոչեր, հավաքվածները վանկարկում էին՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։ Եթե այսքանից հետո կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե ԲՀԿ–ն իշխանափոխություն չի ուզում, ապա այդ մարդիկ կա՛մ վարձկաններ են, կա՛մ չեն հասկանում քաղաքականությունից։
Իրականությունն այն է, որ Ծառուկյանն ամենաշատն է դնում իշխանափոխության խնդիր, և դրա համար նա ունի բոլոր առարկայական պատճառները։ Ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա հուժկու հայհոյանքներ արտասանի, որպեսզի ցույց տա իր անհամաձայնությունը վարվող քաղաքականությանը։ Հայհոյողները, որպես կանոն, հայտնվում են Սերժ Սարգսյանի «բոստանում»։
Արտաշես Գեղամյանն ամենաշատն էր հայհոյում ու քննադատում Սերժ Սարգսյանին, հետո ի՞նչ։
Հիմա նույն «հայհոյանքային» գործի վրա են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, մոլի «արևմտամետները»,Դավիթ Շահնազարյանը և մյուսները, բայց մի փոքր փոխել են աշխատելու ձևը. հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողների հրաժարականը։
Հենց հայհոյանքի առկայությունն է ցույց տալիս, որ գործ ունենք բացահայտված կամ բացահայտվող հաճախորդի հետ։
Իսկ Ծառուկյանը որևէ մեկին որևէ բան չունի ապացուցելու կամ համոզելու։ Եթե նրա ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները կառուցված լինեին պայմանավորված խաղի շուրջ, ապա նա հենց հայհոյանքային բառապաշար պետք է ընտրեր ու հրապարակավ երբեք չշփվեր ՀՀԿ ղեկավարի հետ, որպեսզի «խաղը» չբացահայտվեր։ Բայց նա նման խնդիր չունի։
Ծառուկյանի ու Սարգսյանի հակասություններն արմատական են ու վերաբերում են սեփականության ինստիտուտին։
Եթե մարքսիստական լեզվով ներկայացնենք, ապա ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարները դասակարգային թշնամիներ են։
Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու անհատները կարող են լեզու գտնել Սարգսյանի հետ ու ծառայել վերջինին, բայց ոչ Ծառուկյանը, քանզի ԲՀԿ առաջնորդը խոշոր սեփականատեր է։
Եթե այլ կուսակցությունների պարագայում Սերժը խնդիր ունի զրկել նրանց քաղաքական կապիտալից ու դարձնել քաղաքական դիակ, ապա Ծառուկյանի դեպքում գործ ունենք լրիվ այլ պատկերի հետ։ Սարգսյանի աչքը Ծառուկյանի ու ընդհանրապես բիզնես դասի սեփականության վրա է։
Նեոբոլշևիկների և բուրժուազիայի միջև չի կարող գործարք կնքվել, քանզի առաջիններն ուզում են տոտալ վերահսկողություն սահմանել ու իրենց ձեռքում պահել քաղաքական ու տնտեսական ողջ դաշտը։ Հետևաբար, Ծառուկյանի ու Սարգսյանի հակասությունները չափից դուրս խորքային են։ Միակ գործարքը, որին Ծառուկյանը կգնա, դա Սարգսյանի համար առանց ցնցումների հեռացում ապահովելն ու իշխանափոխությունից հետո անձնական անվտանգության երաշխիքներ տալն է։ Բուրժուազիային արյունահեղություն պետք չէ, քանզի այդ շերտը ոչ թե սեփականության ձեռք բերման, այլ պահպանման խնդիր ունի։ Բացի այդ, կապիտալը ցնցումներ չի սիրում և ցնցումների է գնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանվելիս։
Ինչ մնում է ասելիքին, ապա այն միշտ է ասվել ու դեռ ասվելու է։ Շատերին թվում է, թե Ծառուկյանը միայն ողջույնի խոսքով հանդես եկավ հանրահավաքում ու իր հիմնական խոսքի հնչեցումը հետաձգեց։ Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։
ԲՀԿ առաջնորդը մի քանի «մեսիջներ» հղեց հանրությանն ու անձամբ Սերժ Սարգսյանին։
«Այսօր կարող եմ մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու են մեծ հաջողություն, և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր այստեղ, այս պահին։ Սիրելի՛ ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում. հաջողությունը ճանապարհ է, պայքար է, դժվար ճանապարհ, և այսօր ուզում եմ ձեզ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այդ պայքարին այսօր»,– Գ. Ծառուկյանի հարցին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները միաձայն պատասխանել են՝ այո՜։
–Ուրեմն, ես հայտարարում եմ, որ ես նո՛ւյնպես պատրաստ եմ ձեզ հետ ձեր կողքին լինելուն։ Միայն թե մենք պետք է լինենք միասնական՝ ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ կարողանանք հասնել փոփոխությունների, և այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա, քան մենք սպասում էինք։ Ամենակարևորը՝ իմացե՛ք, որ ես ձեզ հետ եմ. մյուս հանրահավաքին ես իմ ելույթը, իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք։ Աստված ձեզ պահապան,– ամփոփել է ԲՀԿ ռաջնորդը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հղած «մեսիջին», ապա այն ուներ ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ տեսք։
Նախ՝ բազմահազարանոց հանրահավաքով Ծառուկյանը «մկաններն» էր ցուցադրում վճռական փուլից առաջ։ Բացի այդ, հայտարարելով, որ իր ծրագրային ելույթը կներկայացնի հաջորդ հանրահավաքին՝ ԲՀԿ առաջնորդը «Վերջի բոլշևիկին» հասկացրեց, որ կախված այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի սահմանադրական փոփոխությունների հետ կապված իշխանությունների որոշումը հոկտեմբերի 15–ին, ներկայացվելիք խոսքն ու հետագա գործողությունների բնույթն էլ, ըստ այդմ, կդոզայավորվեն։ Այսինքն, իշխանության վարքագծից կախված կլինի, թե հանրահավաքային շարժումը կբերի փափո՞ւկ (բանակցությունների միջոցով), թե՞ կոշտ (փողոցային «ռասկաչկայի») տարբերակով իշխանափոխության գործընթացի։
Ի դեպ, «եռյակի» հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը» հստակ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ։ Իշխանություններն ու ընդդիմությունը հարապարակավ պետք է համաձայնության գան իշխանությունը հանձնելու «ճանապարհային քարտեզի» շուրջ։ Այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, նախապատրաստել ընտրական համակարգն իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և շատ սեղմ ժամկետում Հայաստանում ձևավորել լեգիտիմ իշխանություն։ Այս հարցում Հայաստանի իշխանություններին պետք է մի քանի օր ժամանակ տալ։ Իսկ եթե իշխանությունները համառեն ու հրաժարվեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պետք է հետապնդի՝ համազգային, քաղաքացիական անհնազանդության ալիքով հեռացնել այս իշխանություններին»,– հանրահավաքի ժամանակ հայտարարեց Զուրաբյանը։
Թե ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը, արդեն կերևա առաջիկա օրերին։
Մեկ բան պարզ է՝ այս վիճակը հանգուցալուծում է պահանջում, և քաղաքական գործընթացները մտնում են նոր փուլ։
Գագիկ Ծառուկյանի «մեսիջները» հանրությանն ու Սերժ Սարգսյանին
Հոկտեմբերի 10–ի հանրահավաքի գլխավոր ասելիքն այն էր, որ «եռյակն» սկսում է իշխանափոխության գործընթաց։ Այո՛, հենց «եռյակը», այսինքն՝ նաև ու նախ և առաջ՝ ԲՀԿ–ն։
Ոմանք փորձում են սպեկուլյացիաների դիմել, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը չի խոսում իշխանափոխության մասին և չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բայց դե, քաղաքականության մեջ և առհասարակ հանրային կյանքում միշտ չէ, որ պետք է ուղիղ խոսք ասել։ Ուղիղ խոսքը հայտնի է, թե որ կենդանուն են ասում։
Երբեմն ավելի ազդեցիկ և խոսուն են ժեստերն ու չասված խոսքերը։
Ծառուկյանն՝ իր քաղաքական գործընկների հետ միասին, նախաձեռնել, կազմակերպել ու հրավիրել էր հանրահավաք, որի ընթացքում հնչում էին իշխանափոխության կոչեր, հավաքվածները վանկարկում էին՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։ Եթե այսքանից հետո կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե ԲՀԿ–ն իշխանափոխություն չի ուզում, ապա այդ մարդիկ կա՛մ վարձկաններ են, կա՛մ չեն հասկանում քաղաքականությունից։
Իրականությունն այն է, որ Ծառուկյանն ամենաշատն է դնում իշխանափոխության խնդիր, և դրա համար նա ունի բոլոր առարկայական պատճառները։ Ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա հուժկու հայհոյանքներ արտասանի, որպեսզի ցույց տա իր անհամաձայնությունը վարվող քաղաքականությանը։ Հայհոյողները, որպես կանոն, հայտնվում են Սերժ Սարգսյանի «բոստանում»։
Արտաշես Գեղամյանն ամենաշատն էր հայհոյում ու քննադատում Սերժ Սարգսյանին, հետո ի՞նչ։
Հիմա նույն «հայհոյանքային» գործի վրա են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, մոլի «արևմտամետները», Դավիթ Շահնազարյանը և մյուսները, բայց մի փոքր փոխել են աշխատելու ձևը. հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողների հրաժարականը։
Հենց հայհոյանքի առկայությունն է ցույց տալիս, որ գործ ունենք բացահայտված կամ բացահայտվող հաճախորդի հետ։
Իսկ Ծառուկյանը որևէ մեկին որևէ բան չունի ապացուցելու կամ համոզելու։ Եթե նրա ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները կառուցված լինեին պայմանավորված խաղի շուրջ, ապա նա հենց հայհոյանքային բառապաշար պետք է ընտրեր ու հրապարակավ երբեք չշփվեր ՀՀԿ ղեկավարի հետ, որպեսզի «խաղը» չբացահայտվեր։ Բայց նա նման խնդիր չունի։
Ծառուկյանի ու Սարգսյանի հակասություններն արմատական են ու վերաբերում են սեփականության ինստիտուտին։
Եթե մարքսիստական լեզվով ներկայացնենք, ապա ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարները դասակարգային թշնամիներ են։
Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու անհատները կարող են լեզու գտնել Սարգսյանի հետ ու ծառայել վերջինին, բայց ոչ Ծառուկյանը, քանզի ԲՀԿ առաջնորդը խոշոր սեփականատեր է։
Եթե այլ կուսակցությունների պարագայում Սերժը խնդիր ունի զրկել նրանց քաղաքական կապիտալից ու դարձնել քաղաքական դիակ, ապա Ծառուկյանի դեպքում գործ ունենք լրիվ այլ պատկերի հետ։ Սարգսյանի աչքը Ծառուկյանի ու ընդհանրապես բիզնես դասի սեփականության վրա է։
Նեոբոլշևիկների և բուրժուազիայի միջև չի կարող գործարք կնքվել, քանզի առաջիններն ուզում են տոտալ վերահսկողություն սահմանել ու իրենց ձեռքում պահել քաղաքական ու տնտեսական ողջ դաշտը։ Հետևաբար, Ծառուկյանի ու Սարգսյանի հակասությունները չափից դուրս խորքային են։ Միակ գործարքը, որին Ծառուկյանը կգնա, դա Սարգսյանի համար առանց ցնցումների հեռացում ապահովելն ու իշխանափոխությունից հետո անձնական անվտանգության երաշխիքներ տալն է։ Բուրժուազիային արյունահեղություն պետք չէ, քանզի այդ շերտը ոչ թե սեփականության ձեռք բերման, այլ պահպանման խնդիր ունի։ Բացի այդ, կապիտալը ցնցումներ չի սիրում և ցնցումների է գնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանվելիս։
Ինչ մնում է ասելիքին, ապա այն միշտ է ասվել ու դեռ ասվելու է։ Շատերին թվում է, թե Ծառուկյանը միայն ողջույնի խոսքով հանդես եկավ հանրահավաքում ու իր հիմնական խոսքի հնչեցումը հետաձգեց։ Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։
ԲՀԿ առաջնորդը մի քանի «մեսիջներ» հղեց հանրությանն ու անձամբ Սերժ Սարգսյանին։
«Այսօր կարող եմ մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու են մեծ հաջողություն, և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր այստեղ, այս պահին։ Սիրելի՛ ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում. հաջողությունը ճանապարհ է, պայքար է, դժվար ճանապարհ, և այսօր ուզում եմ ձեզ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այդ պայքարին այսօր»,– Գ. Ծառուկյանի հարցին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները միաձայն պատասխանել են՝ այո՜։
–Ուրեմն, ես հայտարարում եմ, որ ես նո՛ւյնպես պատրաստ եմ ձեզ հետ ձեր կողքին լինելուն։ Միայն թե մենք պետք է լինենք միասնական՝ ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ կարողանանք հասնել փոփոխությունների, և այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա, քան մենք սպասում էինք։ Ամենակարևորը՝ իմացե՛ք, որ ես ձեզ հետ եմ. մյուս հանրահավաքին ես իմ ելույթը, իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք։ Աստված ձեզ պահապան,– ամփոփել է ԲՀԿ ռաջնորդը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հղած «մեսիջին», ապա այն ուներ ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ տեսք։
Նախ՝ բազմահազարանոց հանրահավաքով Ծառուկյանը «մկաններն» էր ցուցադրում վճռական փուլից առաջ։ Բացի այդ, հայտարարելով, որ իր ծրագրային ելույթը կներկայացնի հաջորդ հանրահավաքին՝ ԲՀԿ առաջնորդը «Վերջի բոլշևիկին» հասկացրեց, որ կախված այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի սահմանադրական փոփոխությունների հետ կապված իշխանությունների որոշումը հոկտեմբերի 15–ին, ներկայացվելիք խոսքն ու հետագա գործողությունների բնույթն էլ, ըստ այդմ, կդոզայավորվեն։ Այսինքն, իշխանության վարքագծից կախված կլինի, թե հանրահավաքային շարժումը կբերի փափո՞ւկ (բանակցությունների միջոցով), թե՞ կոշտ (փողոցային «ռասկաչկայի») տարբերակով իշխանափոխության գործընթացի։
Ի դեպ, «եռյակի» հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը» հստակ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ։ Իշխանություններն ու ընդդիմությունը հարապարակավ պետք է համաձայնության գան իշխանությունը հանձնելու «ճանապարհային քարտեզի» շուրջ։ Այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, նախապատրաստել ընտրական համակարգն իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և շատ սեղմ ժամկետում Հայաստանում ձևավորել լեգիտիմ իշխանություն։ Այս հարցում Հայաստանի իշխանություններին պետք է մի քանի օր ժամանակ տալ։ Իսկ եթե իշխանությունները համառեն ու հրաժարվեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պետք է հետապնդի՝ համազգային, քաղաքացիական անհնազանդության ալիքով հեռացնել այս իշխանություններին»,– հանրահավաքի ժամանակ հայտարարեց Զուրաբյանը։
Թե ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը, արդեն կերևա առաջիկա օրերին։
Մեկ բան պարզ է՝ այս վիճակը հանգուցալուծում է պահանջում, և քաղաքական գործընթացները մտնում են նոր փուլ։
Կորյուն Մանուկյան