Լրահոս

17.09.2009 11:32


ՀԿԿ առաջին քարտուղար. «Նախագահին ասելու եմ, որ Ցեղասպանությունը մղվել է երկրորդ պլան»

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կլոր սեղանին մասնակցելուց առաջ այսօր «7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք մտահոգություններ ունեն, և դրանք ներկայացնելու են Սերժ Սարգսյանին։

-Նախագահին ասելու եմ, որ մեզ շատ խիստ անհանգստացնում է, որ  Ցեղասպանությունը չենք հիշում. այն մղվել է երկրորդ պլան։ Երկրորդ հարցը՝ մենք դռները բաց ենք անում ՆԱՏՕ-ի առաջ, և ՆԱՏՕ-ն հնարավոր ամեն ինչ կանի և՛ Ղարաբաղի հարցի վնասման, և՛, ընդհանրապես, հետագայում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Սա ինձ համար ամենամտահոգող հարցն է, որը հարվածի տակ կդնի հայ ժողովրդի անվտանգությունը,- ասել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը