Աշխարհ

11.10.2014 14:03


Իրանը պատրաստ է ռազմական ներխուժման Սիրիա, եթե թուրք զինվորի ոտքը դիպչի սիրիական հողին

Իրանը պատրաստ է ռազմական ներխուժման Սիրիա, եթե թուրք զինվորի ոտքը դիպչի սիրիական հողին

Իրանի ԱՆԳ փոխնախարար Հոսսեին Ամիր Աբդուլ Աբդուլախյանը հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը թույլ չի տա Բաշար Ասադի ռեժիմի անկումը։
Աբդուլախյանը ելույթ է ունեցել կոնֆերանսին՝ նվիրված «Իսլամական պետության» դեմ պայքարին։ Նա նշել է. «Միացյալ Նահանգներն ԻՊ–ն գրոհելուց առաջ տեղեկացրել է Իրանին այն մասին, որ չի պատրաստվում գործել Ասադի ռեժիմի դեմ։ Նույնն ասվել է Բաշար Ասադի կառավարությանը, սակայն մենք նրանց այդ հարցում չենք վստահում»։
Այնուհետև Աբդուլախյանը զգուշացրել է. «Այդ պատճառով ես ասում եմ՝ եթե ԱՄՆ–ի կամ մեկ այլ երկրի կողմից քայլ ձեռնարկվի, ինչպես, օրինակ, անթռիչք գոտի հայտարարելը, կամ էլ ռազմական ստորաբաժանումների գործարկումը սիրիական տարածքում, կարժանանա լրջագույն հետևանքների»։
Մինչ այդ «twitter»–ում հայտնվել է իրանական զգուշացումը Թուրքիային։ Իրանը պատրաստ է ռազմական ներխուժման այն դեպքում, եթե «թուրք զինվորի ոտքը դիպչի սիրիական հողին»։

Տեղեկացնում է postskriptum.org–ը։

Այս խորագրի վերջին նյութերը