Տիգրան Կարապետյան. «Եկել եմ ասելու, որ դեմ ենք արձանագրություններում տեղ գտած կետերին»
-Եկել եմ ասելու, որ դեմ ենք արձանագրություններում տեղ գտած կետերին, ոչ թե գործընթացին,-ՀՀ նախագահի հետ հանդիպումից առաջ «7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը։
-Նորմալ է, որ սահմանները բաց լինեն, բայց ի՞նչ է նշանակում այն կետը, որ Թուրքիան և Հայաստանը երկուստեք պետք է ձգտեն, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն։ Փաստորեն, այդպիսով մենք Թուրքիային հրավիրում ենք տարածաշրջան։ Ստացվում է, որ Թուրքիան դեր է խաղալու տարածաշրջանում,-ասել է Տիգրան Կարապետյանը։
ԺԿ նախագահն ասել է, թե այս հավաքներն առիթ են քաղաքական ուժերին բարձրացնելու իրենց մոտեցումները։
-Մենք այսօր առիթն օգտագործում ենք տեսնելու և լսելու, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում։

7or.am