Լրահոս

26.01.2011 16:41


Կիթառահար Սլեշը կզբաղվի սարսափ ֆիլմերի արտադրությամբ

Կիթառահար Սլեշը կզբաղվի սարսափ ֆիլմերի արտադրությամբ

«Guns N'Roses» խմբի կիթառահար Սլեշը ստեղծել է «Slasher Films» պրոդյուսերական ընկերությունը, որը մասնագիտանալու է սարսափ ֆիլմերի արտադրության մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Collider» կայքը։

«Slasher Films»-ի ստեղծման մասին երաժիշտը հայտարարել է «SunDance» կինոփառատոնի ժամանակ։ Այնտեղ նա հայտարարել է նաև, որ իրեն արդեն 4 սցենար են առաջարկել, որոնց վրա աշխատանքներն ընկերությունը կսկսի մոտ ժամանակներս։ Առաջին հերթին Սլեշը մտադիր է աշխատել «Վախենալու բան չկա» (Nothing to Fear) վերնագրով ֆիլմի վրա։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն մի փոքր ուշ՝ 2011թ. ընթացքում։

Այնուհետև Սլեշի ընկերությունը ծրագրում է զբաղվել «Թեորեմա» (չարի բանաձևը բացահայտած մաթեմատիկոսի մասին), «Մեռյալների արթնացումը» (ժամանակակից Ֆրանկենշտեյնի պատմություն) և «Այլ թագավորություն» (համաճարակի մասին, որը մարդկանց զոմբի է դարձնում) ֆիլմերի նկարահանումներով։

 

Այս խորագրի վերջին նյութերը