Լրահոս

17.09.2009 10:34


Սարգիս Ավետիսյանն առաջինը շտապեց հանդիպել Սերժ Սարգսյանին

Սարգիս Ավետիսյանն առաջինը շտապեց հանդիպել Սերժ Սարգսյանին

Այսօր՝ ժամը 11.00-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է կուսակցությունների ղեկավարներին՝ քննարկելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։ Պարզվում է, որ հանդիպմանը մասնակցելու են ոչ միայն քաղաքական ուժերի առաջնորդները։ Մասնավորապես, հրավիրվածների թվում է նաև  «Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանն, որն, ի դեպ, առաջինն էր եկել հանդիպմանը։ «Նախագահին ներկայացնելու ենք մեր մոտեցումները և կողմ ենք որպեսզի սահմանը բացվի առանց որևէ նախապայմանի։ Իսկ արձանագրություններում բավականին մեծ թվով նախապայմաններ կան, ընդ որում՝ նախապայմաններ ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի կողմից»,–ասել է Սարգիս Ավետիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը