Քաղաքական

10.10.2014 19:27


Լևոն Զուրաբյանը ներկայացրել է իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»

«Հանրապետական ռեժիմը պետք է հեռանա։ Եկել է ժամանակը, որ գործող վարչախումբը իշխանությունը հանձնի օրինական տիրոջը՝ ժողովրդին»,-Ազատության հրապարակում «եռյակի» հրավիրած համապետական հանրահավաքին հայատարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»։

«Ինպե՞ս ենք դա իրագործելու. երբ ժողովուրդը ոտքի կանգնելով՝ դառնում է իր ճակատագրի տերը, իշխանությունը երկու ճանապարհ ունի։ Կա՛մ ընկրկել ժողովրդի խաղաղ ճնշումից, կա՛մ առերեսվել ժողովրդի ճնշմանը։ Մենք չենք ցանկանում ցնցումներ։ Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ։ Իշխանություններն ու ընդդիմությունը հարապարակավ պետք է համաձայնության գան իշխանությունը հանձնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, նախապատրաստել ընտրական համակարգն իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և շատ սեղմ ժամկետում Հայաստանում ձևավորել լեգիտիմ իշխանություն։ Այս հարցում Հայաստանի իշխանություններին պետք է մի քանի օր ժամանակ տալ։ Իսկ եթե իշխանությունները համառեն ու հրաժարվեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պետք է հետապնդի՝ համազգային, քաղաքացիական անհնազանդության ալիքով հեռացնել այս իշխանություններին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը