Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 17-19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Այցը տեղի կունենա ՀՀ ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ:
Այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ:Լի Կուան Յուն կմասնակցի ՀՀ ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը կվարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ: