Լրահոս

16.09.2009 18:43


Լևոն Շիրինյան. «Հայկական հարցի լուծման հիմնական ճակատը մնում է Արցախի հարցը»

Լևոն Շիրինյան. «Հայկական հարցի լուծման հիմնական ճակատը մնում է Արցախի հարցը»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թեև ասում են, որ Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրություններում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն յուրաքանչյուր փաստաթուղթ ունենում է իր երևացող ու չերևացող կողմը։ Քաղաքագետը հիշեցրել է, որ 1876թ. Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածում էլ ոչինչ ասված չէր հայերի ոչնչացման մասին, բայց «այն ծնեց Հայոց ցեղասպանությունը»։

Լ. Շիրինյանը դժգոհել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացն «ուղեղային գրոհի» առարկա է դարձել և ստվերել է ղարաբաղյան հիմնահարցը։ Մինչդեռ քաղաքագետը համոզված է, որ միայն Ցեղասպանության ճանաչման հարցի վրա կենտրոնանալը սխալ է. Հայկական հարցին նոր բովանդակություն պետք է հաղորդել.

-Հայկական հարցի լուծման հիմնական ճակատը մնում է  Արցախի հարցը։

Լ. Շիրինյանը նաև անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին զգուշացնի՝ «եթե Ադրբեջանը շարունակելու է իր հոխորտանքը պատերազմի վերաբերյալ, Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից», ինչպես նաև պետք է բարձրացնի ադրբեջանահայության փոխհատուցման հարցը, իսկ ԼՂՀ ԱԺ-ն էլ պատմական նախադեպի իրավունքով պետք է օրենք ընդունի, որով կարգելվի «որևէ ադրբեջանցու՝ որպես նախկին օկուպանտի վերադարձը Արցախի Հանրապետություն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը