Գեներալ–մայորը հիշեցրել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը համաձայնել էր զորքերը դուրս բերել այն պայմաններում, երբ թշնամին ծնկի էր իջել
-Այն, ինչ եղել է, և այն, ինչ ունենք, պետք է հավասարակշռել,- «7օր»-ին ասել է արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականություններում նմանություն չի տեսնում.
-Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հետևյալ քաղաքականությունն էր վարում՝ Ղարաբաղը պետք է լայն ինքնավարություն ունենա Ադրբեջանի տարածքում։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանի մոտ գրված է, որ Ղարաբաղն անկախ պետություն է,- նշել է նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, եթե այժմ առաջարկվող պայմաններով Ղարաբաղն անկախանա, է՛լ ավելի վտանգավոր իրավիճակում կհայտնվի։
Ա. Տեր-Թադևոսյանը նաև հիշեցրել է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ 1994թ.-ին է ստորագրվել Բիշքեկի համաձայանագիրը՝ ըստ որի Հայաստանը պետք է զորքերը դուրս բերեր.
-Եվ սա այն իրավիճակում, երբ ջախջախված թշնամին ծնկի էր իջել։

7or.am